ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կեղծ լուրեր տարածողները Ռուսաստանում օրենքով կպատժվեն
2019-03-07 14:38:05

Այսուհետ համացանցում կեղծ լուրերի տարածման, ինչպես նաև ռուսաստանյան հասարակության, պետական խորհրդանիշների ու կառույցների վերաբերյալ անհարգալից հրապարակումների համար մեղավոր ճանաչված անձինք 30-ից մինչև 100 հազար ռուբլու տուգանք կվաճարեն: Իսկ հանցանքը կրկնողների համար սահմանվում է վարչական կալանք՝ մինչև 15 օր:

Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրենքին, որով կեղծ լուրերի տարածման դեպքում իշխանություններին նաև հնարավորություն է տրվում ոչ միայն դրանք հեռացնել, այլև արգելափակել հրապարակման աղբյուր համացանցային կայքը:

Նոր օրենքն արդեն քննադատության թիրախում է, իսկ փաստարկներն են, որ չկան տեղեկատվության կեղծ լինելու վերաբերյալ չափանիշներ, և որ սա ընդդիմությանը լռեցնելու համար կարող է դառնալ գործիք: