ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարմրուկի երկրորդ բերովի դեպքն է արձանագրվել
2019-03-07 17:00:11

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Ներկայում կարմրուկի բազմաթիվ դեպքեր ունեցող հարևան Վրաստանից բերովի դեպքերը վերահսկելու նպատակով նախարարությունը բոլոր բուժհիմնարկներին հրահանգել է ցուցակներից դուրս բերել չպատվաստվածներին ու հրավիրել պատվաստվելու

Հայաստանում մարտի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքըՀիվանդը եղել է Վրաստանից։ «Վարդանանց» ԲԿ մանկաբուժական բաժնի ղեկավար, մանկաբուժ Լիլիթ Մարությանն իր բոլոր պացիենտներին տեղեկացնում է՝ եթե  պատրաստվում եք արտասահման գնալ, ապա պատվաստվեք կարմրուկի դեմ:

Հայաստանում մարտի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  գլխավոր տնօրենի տեղակալ  Գայանե Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում այս պահին վիճակը վերահսկվում:

Մանկաբույժ Լիլիթ Մարությանը թվարկում է կարմրուկի ախտանիշները, որոնց ի հայտ գալու դեպքում հիվանդը պետք  է  անմիջապես դիմի բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվի:

  • Գաղտնի շրջանը անցնում է առանց որևէ գանգատի և տևում է 9-21 օր:
  • Կատառալ կամ նախանշանների շրջան. տևում է 3-4 օր, բնորոշ է ջերմության բարձրացում մինչև 39 աստիճան և ավելի, չոր, տանջող հազ, քթի բռնվածություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, կոպերի այտուց, լուսավախություն, անքնություն: Երբեմն նկատվում է սրտխառնոց, փսխում, լուծ:
  • Ցանավորման շրջան. տևում է 3-4 օր: Առաջանում է ցան` բծավոր, թմբիկավոր բնույթի: Ցանը էտապային է, սկզբում լինում է դեմքի վրա, ականջների ետևում, ապա տարածվում է պարանոցի, իրանի և վերջույթների վրա: Նույն հաջորդականությամբ ցանը գունատվում է` ստանալով շագանակագույն երանգ, ապա` անհետանում: Ցանավորման ամբողջ շրջանում շարունակվում է տենդը և կատառալ երևույթները:

Կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ: Գայանե Սահակյանն ասում է, որ երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել:

Ի դեպ, վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Մասնագետներն ասում են, որ  պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից խուսափելու համար։

Նշենք, որ սահմանային անցակետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն առողջապահությանն նախարարությունը չունի:

0:00
0:00