ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բուռն քննարկումներ՝ Հարկային օրենսգրքի փոփոխված նախագծի շուրջ
2019-03-07 18:33:12

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստն այսօր տեւել է ռեկորդային երկար՝ շուրջ 4 ժամ: Օրակարգային հարցերը մոտ 4 տանսյակ էին, սակայն դրանց շուրք քննարկումները շատ լայնածավալ էին: Ամենաբուռն քննարկումները Հարկային օրենսգրքի փոփոխված նախագծի շուրջ էին:

Մոտ 8 ամիս քննարկվել է փաստաթուղթը, բայց ի դրա շուրջ տարակարծություններ կան անգամ Փաշինյանի թիմի ներսում: Մինչ դրանց անդրադառնալը՝ ամփոփ ներկայացնենք սպասվող հիմնական փոփոխությունները: Թեեւ դրանք ամփոփ ներկայացնել խոստացավ նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն դա տեւեց մոտավորապես մեկ ժամ:

Ընդհանուր գծերով՝ եկող տարվա հունվարի մեկից սպասվում են հարկային դրույքաչափերի նկատելի փոփոխություններ, ընդհանուր առմամբ՝ հարկային բեռի թեթեւացում: Միակ հարկատեսակը, որի մասով բարձրացում է նախատեսվում, ինչը բխում է նաեւ ԵԱՏՄ շրջանակներում մեր պարտավորություններից, ակցիզային հարկի  բարձրացումն է՝ տարեկան մոտ 4 տոկոսով: 

Հարկման մեխանիզմները, ապա եւ թեթեւացնելով հարկերի բեռը: Ինքնազբաղվածության եւ ընտանեկան բիզնեսի փոխարեն կսահմանվի մեկ հարկատեսակ՝ միկրոձեռնարկատիրության հարկ, որի դեպքում մինչեւ 24 մլն դրամի շրջանակներում գործողները փաստացի ազատված կլինեն հարկերից: Շրջանառության հարկի դեպքում շեմի փոփոխություն կլինի, վերադարձ նախկին շեմին. 58 մլն դրամից նորից վերադարձ կկատարվի 115 մլն-ին: Շահութահարկը 20 տոկոսից 18 տոկոսի կիջեցվի, եկամտային հարկը 3 տարվա ընթացքում 23 տոկոսից կնվազեցվի 20 տոկոսի:

Ակցիզային հարկը հաստատուն թիվ կդառնա, թեեւ կբարձրանա

Ակցիզային հարկը հաստատուն թիվ կդառնա, թեեւ կբարձրանա: Կառավարություն ընդունում են, որ սա կբերի որոշ ապրանքների թանկացումների, օրինակ կես լիտրանոց օղին 700 դրամից կդառնա 1200 դրամ: Բայց ակնկալվում է, որ սա նաեւ սպառողի վարքագծի փոփոխությունների կբերի:

«Մոտավորապես 13 մլրդ դրամի բաց ենք ունենանալու այս փոփոխությունների առումով, բայց ըմբռնումով ենք մոտենում»,- ասաց նախարարը:

Երկար ու բուռն քննարկումների թեմա դարձավ առողջապահության նախարարի որոշ դիտարկումները: Նախարարը հայտնեց, որ Ֆինանսների նախարարության վերջնական տարբերակն այսօր առավոտյան աչքի անցկացնելով հայտնաբերել է, որ IQOS-ների (էլեկտրոնային ծխախոտ) հարկային դրույքաչափը փոփոխության է ենթարկվել, ասելով, որ իրենք այդ քննարկումներին ներկա չեն եղելՆախկինում քննարկված 8500 դրամը դարձել է 2500 դրամ: Ինչու է երկար քննարկված նախագիծը դեռ այսպիսի զարգացումների հանդիպում:

«Չորս անգամ մեծացվում է IQOS-ների հարկային բեռը: Պարոն Թորոսյան, մենք այս թեմայով խոսակցություն ունեցել ենք»,- ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարն էլի դիտարկումներ ուներ. ակցիզային հարկով պետք է հարկվեն միայն գազավորված քաղցր, թե առհասարակ քաղցր ըմպելիքները:

Կառավարությունն ընդունել է  գյուղատնտեսության ոլորտի բարելավմանն ուղղված որոշումներ

Գյուղատնտեսական տարվա շեմին կառավարությունը 2 խոշոր նորություն ուներ գյուղացիների համար: Գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը կշարունակվի վերանայված պայմաններով:

Ներկայում վարկերը գյուղացիական տնտեսություններին տրվում են 3-10 մլն դրամի սահմաններում, բայց կառավարությունը թույլ կտա ստանալ մինչև 15 մլն դրամի վարկ։ Այս տարի շուրջ 22 մլրդ դրամի վարկ են պատրաստվում տալ:

Եթե պահանջարկը մեծ լինի՝ ավելին են կարող են: Մի նորություն՝ ԿԲ ի եւ բանկերի հետ աշխատանքի արդյունքում մինչեւ 4 մլն դրամ վարկերը տրամադրվում են ոչ թե գրավով, այլ երաշխավորությամբ: 

«Գյուղացիներին կամ ոլորտի տնտեսվարողներին տրամադրող վարկերի տոկոսադրույքը կկազմի 5%, կոոպերատիվներին՝ 3%, սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ 0%»,- նշեց Փաշինյանը:

Գյուղացիների համար այլ նորություն էլ կա. կաթիլային ոռոգման կամ անձրեւացման համակարգին անցնելը խթանելու համար ֆինանսական մեխանիզմ է ներդրվելու՝ կրկին էժան վարկերի տեսքով: Վարկը սովորական պայմաններում տրամադրվում է ընդամենը 2 տոկոսով, իսկ կոոպերատիվներին եւ գերնորմատիվային հողերի դեպքում՝ 0 տոկոսով:

Եթե մարդը վարկի կարիք չունի, բայց նման համակարգ է ներդնում ու հիմնավորում է իր ծախսերը, կառավարությունը պատրաստ է վերադարձնել նրան իր ընդհանուր ծախսի 18 տոկոսը: 

Կբարելավվեն  երիտասարդ ընտանիքների կողմից բնակարաններ ձեռք բերելու պայմանները

Վարկային ծրագրերում մեկ այլ փոփոխություն էլ կա: Անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում  կհանվի ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը, տոկոսադրույքը 9,5%-ի փոխարեն կկազմի 7,5%, մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի: Կանխավճարը կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը: Սա նիստի ընթացքում նույնսիկ կատակի թեմա դարձավ:

«Բարձրացնում ենք երիտասարդ համարվելու շեմը»,- կատակով նշեց վարչապետ Փաշինյանը:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից