ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան-Ալիև գագաթաժողովը չի ուշանա․  Արցախի բանակցություններին մասնակցելու հարցը՝ օրակարգային
2019-03-07 19:00:11

Մառլենա Հովսեփյան

Ռադիոլուր

Փաշինյան-Ալիև գագաթաժողովին ընդառաջ՝ Երևանն ու Բաքուն հերթական անգամ կոշտ հայտարարություններ են փոխանակում Արցախի՝ բանակցային գործընթացին վերադառնալու վերաբերյալ։ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր հեևթական անգամ հստակեցրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ անտրամաբանական է խոսել կարգավորման մասին, եթե չի բանակցում հիմնական հակամարտող կողմերից մեկը։ Բաքվից  կոչ են արել Հայաստանի իշխանություններին ժամանակ չվատնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափ գտնելու վրա։

Հնարավո՞ր է արդյոք ներկա իրողություններում Արցախի ընդգրկումը բանակցություններումև եթե այո, ապա ի՞նչ պայմաններում։   «Ռադիոլուրի»  հարցրերին պատասխանել է  արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը։

Շավարշ Քոչարյանը Փաշինյան-Ալիև հստակ օր չի հայտնել, ասել է, որ ժամկետները կհամաձայնեցվեն, և Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա: Բանակցությունների բովանդակության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան փախարտգործնախարարն ասել է, որ չի կարող ասել ավելին, քան ավելի վաղ հայտնել  է ինքը Փաշինյանը: Հիշեցնենքոր Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ Բյուսելում կայացած  համատեղ ասուլիսում Հայաստանի վարչապեն ասել էր, որ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին:

Շավարշ Քոչարյանն այսօր հերթական անգամ պարզաբանել է այս հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումըանտրամաբանական է խոսել կարգավորման մասին, եթե չի բանակցում հիմնական հակամարտող կողմերից  մեկը: Դիվանագետը մանրամասնել է. Բաքուն ամեն գնով ձգտելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցային կողմ, չներգրավվի բանակցություններում:

«Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցության սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասենք, ձողը՝ մեխը քանդվելու է։ Սա է պատճառը, որ նա, բնականաբար, դիմադրելու է։ Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ դա, այդ թվում՝ միջազգային հանրության շարքերում, պարտադրվի Ադրբեջանին, որովհետև անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը, իսկ հիմնական հակամարտողներն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»:

Պաշտոնբական Բաքուն, սակայն, շարունակում է պնդել, որ չի հանդուրժի Ստեփանակերտի վերադարձը  բանակցություններին: Հերթական կոշտ հայտարարությունը հնչել է այսօր Ադրբեջանից կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ ժամանակ չվատնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափ գտնելու վրա: «Առանց ԵԱՀԿ անդամ պետությունների փոխհամաձայնության անհնար է փոխել խնդրի կարգավորման ձևաչափը, որը հաստատվել է 1992 թվականին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Հելսինկիում կայացված որոշմամբ», - ասված է  Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները՝ «շահագրգիռ կողմեր»:

Շավարշ Քոչարյանն այսօր հակադարձել է Բաքվի հայտարարությանը՝ ընդգծելով, որ Արցախի  լիարժեք մասնակցությունը ֆորմատի փոփոխություն չի ենթադրում։

«Կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության հետ դա ֆորմատի փոփոխություն չի, առ այսօր համանախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի կարծիքի հետ, եղել են նաև այցեր, խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե դա լինի անուղղակի՝ միջնորդված, կամ այցերով, երբ որ խոսում են առանձին Արցախի հետ, այլ ոչ թե ինքը լիարժեք մասնակցում է, այդ տեսակետից դա ֆորմատի փոփոխություն չի»։

Երևանն ու Բաքուն Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցի վերաբերյալ շարունակում են ներկայացնել հակադիր, կոշտ տեսակետ։  Հնարավո՞ր է արդյոք Արցախի ընդգրկումը բանակցություններում,  և եթե այո, ապա ի՞նչ պայմաններում,  «Ռադիոլուրը»  հարցրել է  արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանին:

«Հիմնական խնդիրը իսկապես ոչ թե Արցախի վերադարձն է բանակցային սեղանի շուրջ, այլ այն, թե ինչ խնդիրներ են լուծվում, ինչ հարցեր են դրվում այդ սեղանին: Այն մոտեցումները, որ առկա են՝ Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ և այլն, դրանք մոտեցումներ էին, որոնք համապատասխանում էին հետխորհրդային իրողություններին, բայց այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ անվտանգային միջավայրում, և ֆորմատի հետ միասին մենք պետք է մտածենք, թե ինչ հարցեր ենք շոշափելու: Այսօրվա հայկական դիվանագիտության հայտարարությունները կարելի է գնահատել որպես ակտիվ պաշտպանություն, բայց դա քիչ է, պետք է անցնել հարձակողական դիվանագիտության»,- նշում է նա:

Օրերս Բաքու այց էր կատարել ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, նա Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններից հետո ասել, էր, որ կան մի շարք գաղափարներ, որոնք ինքը, հաջորդ շաբաթ կատարելիք այցի ժամանակ բերելու է Երևան: Հրաչյա Արզումանյանից հետաքրքրվեցինք՝ ներկա զարգացումների համատեքստում ի՞նչ առաջարկների մասին կարող է լինել խոսքը.

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք նման մոտեցումներին. դրանք կլինեն մոտեցումներ՝ խարսխված Մադրիդյան, հին սկզբունքների  վրա,  ինչը մեզ համար անընդունելի է, և այժմ դրա մասին հայտարարվում է պարզ և բաց: Հայկական կողմը պետք է բացատրի ուժային կետնրոններին, որ ժամանակները փոխվել են, և անհրաժեշտ են նոր մոտեցումներ»,- ասաց մեր զրուցակիցը։

 Արցախյան խնդրով երեկ և այսօր ուշագրավ հայտարարություններ են  արել Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը համոզմունք է հայտնել, թե Ադրբեջանի կապերի սերտացումը եվրասիական ինտեգրացիոն և ռազմական կառույցների հետ կարող է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ «Այնպես որ, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը պետք է հանդիպեն և լուծեն խնդիրը»,- ասել է նա: Իր հերթին Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում ասել է, որ  «հարցի հնարավոր կարգավորումը կարող է լինել Արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց»: Նա նաև նշել է, որ Արցախի անկախությունն «այլևս անշրջելի է, իսկ մնացածը կարելի է քննարկել»:

Որո՞նք են Ռուսաստանի ուղերձները, արդյո՞ք Մոսկվան շարունակում է իր սեփական խաղը խաղալ: Հրաչյա Արզումանյանը պատասխանեց:

«Ռուսաստանը միշտ իր խաղն է խաղացել, որպես Կովկասում իշխող ուժ: Մենք պետք է ընդունենք Մոսկվայի մոտեցումները ու հասկանանք, որ լուծումները լինելու են բոլորովին այլ մակարդակում ռուսական կողմը փորձում է իրացնել այն մոտեցումները, որոնք բերում են պատերազմի, մենք պետք է մշակենք ռազմավարություն և հիմնվենք այն ուժային կենտրոնների վրա, որոնց  համար խաղաղությունը մեր տարածաշրջանում ցանկալի է

0:00
0:00