ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-08 10:08:20
  • «Հայկական ժամանակ».Եթե չկա գումար փոքրիկ աղջկա համար…
  • «Փաստ». Կանայք քաղաքականության մեջ
  • «Ժողովուրդ». Թերբեռնվածները
  • «Իրավունք». Երբ կարտահանձնեն Նարեկ Սարգսյանին

«Հայկական ժամանակ».Եթե չկա գումար փոքրիկ աղջկա համար…

Հանրայինի եթերում երեկ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է այդ հարցազրույցին, որը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ է: Աննա Հակոբյանը պարզաբանել է աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:

Վարչապետի տիկինը խոսել է նաեւ իր ղեկավարած հիմնադրամների միջոցների ու այդ միջոցներով սպասվող աշխատանքի մասին:

Աննա Հակոբյանը նշել է, որ ճշտել է իրենց գործադիր տնօրենից մի քանի տվյալ. հիմնադրամին գումար փոխանցելու համար տեղի ունեցած հանդիպումներին իրենց առաջարկին համաձայնել են 11 հոգի, 3-ն առհասարակ մերժել են, իսկ 15-ը դեռ չեն պատասխանել առաջարկին: Առաջարկ է եղել այն մասին, որ պետք էր ստեղծել դասական երաժիշտների բարեկամական խումբ եւ լինեին որոշակի հատկացումներ, նրանց անունները լինեին ֆիլհարմոնիկի պատին: Վարչապետի տիկնոջ խոսքերով, ինքն ուզում էր դասական երաժշտության մշակույթը բերել եւ դեռ ուզում է:

Նշվել է, որ կան մի շարք հարցեր, որտեղ կարծիքների բախում է տեղի ունենում.

«Տարեկան ունենք 900 միլիոն դրամի պարտավորություն, որ երաժիշտները մեր ունենան աշխատավարձի նորմալ չափ եւ չարտագաղթեն այդ պատճառով: Հիմա, դա մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ:

«Լույս» հիմնադրամը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը առհասարակ դադարեցրել են իրենց գործունեությունը, ես տեղեկություններ ունեմ, որ նրանց աշխատանքը վերականգնվում է: Հարցական էր մնում, թե ինչ էր լինելու ուսման վճարների փոխհատուցումը, հիվանդ երեխաների բուժման ծախսերն էին մնում, որոնք լուծման պահանջ ունեցող խնդիրներ են: Ես կարող եմ բառացի փոխանցել իմ եւ ամուսնուս խոսակցությունը, որ մենք ունեցել ենք: Ես ասացի, որ կմնամ թերթում եւ կշարունակեմ իմ աշխատանքը, բայց նա ասսց, որ պետք է լինի հիմնադրամ եւ ես պետք է զբաղվեմ այդ խնդրով»:

Հաղորդավարը հարց է հնչեցրեց նաեւ մյուս աղմուկի՝ ծխախոտ արտադրող ընկերությունների հետ հանդիպման մասին:

««Ժպիտների քաղաք»-ից ես ճշտել եմ, որ եղել է հանդիպում 3 ընկերությունների ղեկավարների հետ, մեկը մերժել է, մյուսը դեռ մտածում է, երրորդը սիմվոլիկ գումար է փոխանցել: Ուզում եմ նշել նաեւ, որ նույնիսկ ամոթ է իմ անունը հարկահավաքության եւ նման բաների հետ կապել, ես ուզում եմ այդ կարծրատիպը փոխել, նաեւ հիմնադրամների՝ որպես զուտ բարեգործներ դիտելու կարծրատիպը: Մենք չենք ուզում անել բարեգործություն՝ զուտ անելու համար:

Ինչ վերաբերվում է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին ու ծխախոտագործների հետ հայտնի հանդիպմանը, մենք շարունակելու ենք արտադրող ընկերությունների հետ հանդիպել անգամ մեկ դրամի, կես դրամի համար:

«Ես համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխաատել, որ չունենք գումար օրինակ ֆեյսբուքում բավական հայտնի 9-ամյա աղջնակի պատմության լուծման համար, երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման համար, որին 100-200 հազար դոլար է պետք: Ովքեր մինչեւ հիմա որեւէ նվիրատվություն են անում, չեն վախենում, որովհետեւ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել հիմա, իսկ եթե ինչ-որ հետին մտքերով են փոխանցումներ անում, ուրեմն չեն ճանաչում իմ ամուսնուն:

Այդ երեխայի խնդիրը բոլորի՞ս խնդիրն է, թե՞ այդ երեխայի ծնողների խնդիրն է միայն: Կան ծնողներ, որ ավելի ակտիվ են լինում, հավաքում են այդ գումարը այս կամ այն միջոցներով, բայց մենք ինքներս պետք է մտածենք, մենք էլ օգնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչպես վարվել օրինակ այդ երեխայի խնդրի հետ»,-ասել է Ա. Հակոբյանը:

Ես համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխաատել, որ չունենք գումար օրինակ ֆեյսբուքում բավական հայտնի 9-ամյա աղջնակի պատմության լուծման համար, երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման համար, որին 100-200 հազար դոլար է պետք: Ովքեր մինչեւ հիմա որեւէ նվիրատվություն են անում, չեն վախենում, որովհետեւ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել հիմա, իսկ եթե ինչ-որ հետին մտքերով են փոխանցումներ անում, ուրեմն չեն ճանաչում իմ ամուսնուն:

Այդ երեխայի խնդիրը բոլորի՞ս խնդիրն է, թե՞ այդ երեխայի ծնողների խնդիրն է միայն: Կան ծնողներ, որ ավելի ակտիվ են լինում, հավաքում են այդ գումարը այս կամ այն միջոցներով, բայց մենք ինքներս պետք է մտածենք, մենք էլ օգնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչպես վարվել օրինակ այդ երեխայի խնդրի հետ»,-ասել է Ա. Հակոբյանը:

Կանայք քաղաքականության մեջ

«Փաստ» թերթը գրում է, որ կանանց տոների առիթով կրկին ակտիվացել են տարատեսակ քննարկումներն այն մասին, որ Հայաստանում կանայք ակտիվորեն չեն մասնակցում քաղաքական-հասարակական կյանքին: Մյուս կողմից էլ, ըստ թերթի, արձանագրվում են նաև դրական միտումներ, որ վերջին տարիներին կանայք բավական ակտիվ են այս ոլորտներում: Կանանց ակտիվության և պասիվության հարցը, սակայն թերթի դիտարկումներով արհեստականացվում է ու չի թողնում տեսնել իրական պատկերը:

Բազմաթիվ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն այլևս ունի ֆորմալ և ոչ ֆորմալ պարտավորություններ՝ կանանց ներառելու քաղաքական կյանքում: ԱԺ-ում, օրինակ, այդպիսով հայտնվել ու հայտնվում են բազմաթիվ կին պատգամավորներ: Բայց «Փաստ»-ի կարծիքով ակնհայտ է, որ հիմնական միտումը բացասական է: Այսինքն, կանանց ավելացումը քաղաքական հարթակներում դեռ չի նշանակում կանանց ակտիվության որակական և բովանդակային աճ:

Միշտ չէ, որ կանանց ներկայությունը քաղաքական հարթակներում նպաստում է դրանցում արխայիզմի թուլացմանը՝ նպատակ, որ առաջնայիններից է՝ կանանց քաղաքական իրավունքների նպատակահարմարությունը քարոզողների համար: Թերթը բերում է Ռուսաստանի օրինակը՝ Պետական դումայում բազմաթիվ հետադիմական, կոնսերվատիվ, արգելող ու ծայրահեղ մերժողական նախագծերի հեղինակները հենց կանայք են:

«Ասել է թե, կանանց թվի արհեստական ավելացումը խորհրդարանում խնդիրը չի լուծում, եթե այն չի լուծվել բովանդակային իմաստով: Իրականությունն այն է, որ Հայաստանը նոր է մտնում մի փուլ, երբ հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքում կանանց տեսակարար և բովանդակային կշիռը սկսում է աճել: Պրոցեսն ընթանում է բավական բնականոն հունով, եթե այն դիտարկվի ոչ թե արհեստականորեն փոխառնված չափանիշներից ելնելով, այլ մեր հասարակության տրանսֆորմացիաների»,-կարծում է «Փաստ»-ը:

«Ասել է թե, կանանց թվի արհեստական ավելացումը խորհրդարանում խնդիրը չի լուծում, եթե այն չի լուծվել բովանդակային իմաստով: Իրականությունն այն է, որ Հայաստանը նոր է մտնում մի փուլ, երբ հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքում կանանց տեսակարար և բովանդակային կշիռը սկսում է աճել: Պրոցեսն ընթանում է բավական բնականոն հունով, եթե այն դիտարկվի ոչ թե արհեստականորեն փոխառնված չափանիշներից ելնելով, այլ մեր հասարակության տրանսֆորմացիաների»,-կարծում է «Փաստ»-ը:

Թերբեռնվածները

Ըստ «Ժողովուրդ» -ի՝ Ազգային ժողովում գործող 11 հանձնաժողովներից երկուսում` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, մինչեւ այժմ որեւէ նախագիծ ներկայացված չէ քննարկման: Այս երկու հանձնաժողովները մինչեւ այժմ միայն մեկ նիստ են անցկացրել, այն էլ փետրվարին` ընտրելով հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ հաստատել աշխատակարգը:

Թերբեռնվածության առումով առաջատար է նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովը, որը չնայած կրկին մեկ նիստ է արել, սակայն մեկ նախագիծ էր ամրացված այդ հանձնաժողովին: Նախագծերի առատության առումով ռեկորդակիրները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է` 22 հատ, եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը` 32 հատ: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է թերթը, այս հանձնաժողովները միշտ գերբեռնված են եղել նախորդ գումարման խորհրդարանների գործունեության ժամանակ:

Երբ կարտահանձնեն Նարեկ Սարգսյանին

«Իրավունք» թերթը գրում է, որ իր տեղեկություններով Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի ՀՀ-ին:

Ըստ նույն լուրերի՝ նրա գործով անցնող թիկնապահներին զգուշացրել են, որ պատրաստվի նրա հետ առերեսման: «Թե կոնկրետ արտահանձնման ինչ ժամկետի մասին է խոսքը, աղբյուրը դժվարացել է հայտնել՝ նշելով. «Կարծում եմ՝ բավական կարճ»: