ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հիմք է դրվում աշխատանքի խրախուսման քաղաքականությանը. Նիկոլ Փաշինյան
2018-11-13 18:38:48

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն ծրագրերն ավելի հավակնոտ էին, քան հաջորդ տարվա բյուջեի նախագծում արտացոլված ցուցանիշները. այս հարցում համաձայն են թե կառավարության ներկայացուցիչները, թե պատգամավորները:

Ելակետերը, սակայն, տարբեր են. կառավարության ղեկավարը կարծում է, որ բյուջեն թեև կրում է նախորդ իշանություններից ժառանգած իրողությունների ազդեցությունը, բայց շրջադարձային փոփոխություններ է ենթադրում: Նախկին իշխանության ներկայացուցիչներն այլ բան են ասում՝ 6 ամիս առաջ կառավարությունը հեղափոխական գաղափարներից էր խոսում, հիմա՝  իներցիոն բյուջեից:

Ազգային ժողովում սկսվել են հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի  քննարկումները:  

Մտավախությունը, թե հաջորդ տարվա բյուջեի նախագիծը կարող է չընդունվել քվորումի չապահովման պատճառով, այսօր, ըստ էության, փարատվեց: Արձակված խորհրդարանի պատգամավորները  եկան , գրանցվեցին ու մասնակցեցեին ընտրություններից առաջ վերջին հերթական նիստերին: Օրակարգի գլխավոր  հարցը հաջորդ տարվա բյուջեի նախագիծն է:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ սա համարում եմ իներցիոն բյուջե, որովհետև այն հիմնված է այն պարամետրերի վրա, որոնք մենք ժառանգություն ենք ստացել նախորդ իշխանություններից»:


Չնայած այս դիտարկմանը ՝ վարչապետի պաշտոնակատարը  կարծում է, որ  նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը արմատապես տարբերվելու է նախորդից: Հիմքում լինելու է աշխատանքի խրախուսման մոտեցումը ՝ ասում է Փաշինյանը ու բացատրում՝ այս հարցը կառավարության համար ունի գաղափարական նշանակություն:

«Մինչև հիմա տնտեսական աճ ասելով պատկերացրել ենք, որ ինչ-որ տեղից պետք է գան  խորհրհրդավոր մարդիկ կամ ընկերություններ, զարգացնեն մեր տնետսությունը, կառավարությունն էլ զվաղվի  այդ ընկերությունների հետ հարաբերությունների կարգավորմամբ»:

Նոր կառավարությունը տնտեսական զարգացումն այսպես չի պատկերացնում, կարևորում է յուրաքանչյուրի ու բոլորի ջանքը, կարծում է, որ կառավարության անելիքն  այդ ջանքն իրացնելու համար քաղաքական ու տնտեսական նախապայմաններ ստեղծելն է:

Փոքր-ինչ այլ ձևակերպմամբ Փաշինյանն այս մասին խոսել էր  Աստանայում գործարարների հետ հանդիպման ժամանակ, ասել էր, որ Հայաստանում 350 հազար աշխատող  պահում է չաշխատող 800 հազարանոց հատվածին: Փաշինյանի այս ձևակերպումը քննադատության առիթ էր դարձել, թե մարդկանց մեղադրում է ծուլության մեջ:

«Մենք ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն՝ խրախուսել են աղքատությունը»։

Փաշինյանը համաձայն չէ այն գնահատականին, թե հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը եկամուտների որևէ ավելացում չի նախատեսում: Նա այսօր ընդգծեց՝ կառավարության մտադիր էհամահարթեցնել եկամտահարկի սանդղակը և գործող 23, 28, 36 տոկոս սահմանաչափերը փոխարինել մեկով՝ 23 տոկոսով: Սա պետության համար, ըստ Փաշինյանի,  կնշանակի 50 մլրդ դրամով ավելի պակաս հարկ հավաքել, փոխարենն այդքան գումար թողնել շրջանառության մեջ: 

Կառավարությունը նախատեսում է նաև նոր հասկացություն սահմանել՝ միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից։ Ըստ Փաշինյանի՝ այն մարդիկ, որոնք  գործունեություն կծավալեն 20-ից 24 միլիոն դրամի շրջանառության սահմաններում,  կազատվեն հարկերից։

Կառավարության նոր նախաձեռնությունները չեն տպավորում նախկին իշխանության ներկայացուցիչներին: Անդրադառնալով բյուջեի «իներցիոն» գնահատականին՝ ՀՀԿ-ից  Գագիկ Մինասյանը հակադարձեց՝ ուղիղ 6 ամիս առաջ, երբ խորհրդարանը կատավարության ծրագիր էր  քննարկում, գործադիրը  հեղափոխական զարգացումներ էր խոստանում:


«Ո՞ւր մնաց կառավարության գործունեության ծրագիրը: Այդպես չի լինում՝ կա՛մ պետք է ասենք, որ կես տարի առաջ լավ չէինք պատկերացնում, կա՛մ ինչ-որ պատճառներով նսեմացնում ենք մեր ունեցած հնարավորությունները, կա՛մ ակնկալենք եկող տարվա 5 ամիսների ընթացքում»:

Բյուջեի նախագծով 2019-ին նախատեսվում է հավաքագրել 1 տրլն 490 մլրդ դրամ եկամուտ, սա  կազմում է ՀՆԱ-ի 20,7%-ը։ Ծախսերը նախատեսվում են 1 տրլն 642 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 24,3%-ի չափով։  Բյուջեի դեֆիցիտը նվազել է՝ 151,6 մլրդ ` նախորդ տարվա 160 մլրդ դրամի փոխարեն։  Կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում 4,9% տնտեսական աճ է նախատեսում։ Ընդ որում, արդյունաբերության համար ծրագրում  է 5, շինարարության համար՝ 5,5 և գյուղատնտեսության համար` 4 % աճ։

 

0:00
0:00