ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
2019-03-08 16:40:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ: Հայտնում է թուրքական Daily Sabah թերթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կեսօրին Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. արք. Մութաֆյանը:

Ամենապատիվ սրբազան պատրիարք հայրը ավելի քան տասը տարի անգիտակից վիճակում էր։

1998 թվականի հոկտեմբերի 14-ին 42-ամյա Մեսրոպ արքեպիսկոպոսն (Մութաֆյան) ընտրվել էր Պոլսի հայոց 84-րդ գահակալ: Թեեւ նա համարվում էր Թուրքիայում հայ եկեղեցու եւ համայնքի փաստացի ներկայացուցիչ ու ղեկավար, բայց 2008 թվականին ծանր հիվանդության պատճառով դադարել էր պաշտոնավարել:

Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արք. Աթէշեան այս կապակցութեամբ անմիջապէս կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ եւ տեղյակ պահել՝ Ամենայն հայոց Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսին։