ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անհատույց բնակարան՝ բազմազավակ ընտանիքին
2018-11-13 19:03:25

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր Երեւանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետարանը Մոլդովական փողոցի մոտ 35 քմ տարածքով բնակարանը անհատույց օգտագործմամբ տասը տարի ժամկետով տրամադրեց Շաբոյանների ընտանիքին, որտեղ պետք է բնակվեն 14 անձովԸնտանիքը Արցախից է եկել Երեւան: Այս ընտանիքի սոցիալական խնդիրներին մամուլն անդրադարձել է բազմաթիվ անգամ: Իհարկե  ավագանու անդամները այս որոշմանը կողմ քվերակեցին, սակայն նկատեցին, որ նրանք երևանաբնակներ  չեն, հետևաբար քաղաքապետարանը  պարզապես բարի կամք է դրսևորում:

Իսկ ահա երևանաբնակ մի ընտանիքի խնդիր բարձրաձայնեց  ԲՀԿ ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Այդ ընտանիքն  ապրում է Լեոյի 35 հասցեում, արդեն 4-րդ սերունդ է այնտեղ մեծանում: Սակայն այն տուն անվանել պարզապես չի կարելի՝ շեշտեց ավագանու անդամը:

Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի հետնամասում՝ Լեոյի փողոցում, կան բարաքներ, հյուղակներ, որտեղ ապրում են հին երևանցիներ:

Դեռ 90-ականներին այն համարվել է 4-րդ կարգի վթարային: 6-ից ավելի նամակներ ուղղվել են քաղաքապետարան: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից որևէ մեկը ոտք չի դրել այդ տարածք: Շատ կուզենամ, որ մենք փորձենք այդ խնդրին լուծում տալ:

Նշենք, որ հաստաբուն ծառն աճել է տան մեջ: Իսկ 3 օր առաջ  տան դուռն է պոկվել.«Հասկանում եմ, որ սոցիալական շատ ու շատ հարցեր ունենք: Պարզապես հրատապության կարգով ժամանակավոր լուծում գտնենք նրանց համար, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա»,-ասաց։