ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կանայք պետք է տարին մեկ այցելեն բժշկի
2019-03-08 17:58:32

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում տարածված հիվանդություններից քաղցկեղի  բուժման մեջ կարևորը կանխարգելումն է: Այդ պատճառով Հայ-ամերիկյան  առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշում է՝ մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի առանց գանգատի բժշկի դիմելու մշակույթը: Իսկ կենտրոնը կանանց տոների կապակցությամբ հնարավորություն է տալիս զեղչված գներով բուժհետազոտություն անցնել:

«Մենք ունենք մեր զեղչերի համակարգը, որը գործում է տարեկան երկու անգամ: Մարտի 8-ից ապրիլի 7-ը պարտադիր անցկացնույմ  ենք մեր զեղչերը: Հիմա արդեն հայտարարված են զեղչերը կրծքագեղձի սոնոգրաֆիայի, մամոգրաֆիայի համար և այլն: Նաև զեղչեր են գործում քթի պլաստիկ և բուժական վիրահատությունների վրա»:

Կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող հիվանդությունը  կրծքագեղձի  և արգանդի պարանոցի քաղցկեղն է:  Սակայն այս երկու հիվանդություններից այսօր  հետ չի մնում նաև  վահանաձև գեղձի քաղցկեղը, որը երիտասարդացման միտում ունի՝ ասում  է կենտրոնի տնօրենն ու խորհուրդ տալիս բժշկի դիմելուց նաև չանտեսել այս օրգանը: Կրծքագեղձի ստուգում անցնելուն զուգահեռ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում վահանաձև գեղձի զննությունն անվճար է:  2019 թվականին կենտրոնում արդեն իրականացվել է  վահանաձև գեղձի մոտ 350 հետազոտություն, մոտ 50-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ;

Սա իսկապես թիվ է, որը մտահոգության տեղիք է տալիս: Եվ այս 54-ը միայն կանայք չեն, տղամարդիկ ու երեխաներ ևս ընդգրկված են:

Հունվարի մեկից սկսվել է մի ծրագիր, որի շրջանակներում առաջնային օղակներում կանայք հնարավորություն  ունեն կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը: Պոլիկլինիկաներում պապ-տեստերը հանձնելուց հետո բացասական արդյունքներն ուղարկվում են կենտրոն:

Եթե պոլիկլինիկայի բժիշկը նկատում է որևէ շեղում, ապակիներն ուղարկում է կենտրոն: Խնդիր ունեցող կանանց վիրահատությունը կատարվում է անվճար:

Կենտրոնը տարեկան սպասարկում է 55 հազար այցելու։ 2018 թվականին կենտրոնում  կատարվել է 25 հազար կրծքագեղձի հետազոտությունից: Մոտ 1600-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Այցելած մոտ 150 տղամարդկանցից 12-ի մոտ է  հայտնաբերվել քաղցկեղ:

0:00
0:00