ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Քաղաքացու օր». թեժ քննարկումներ չեղած նախագծի շուրջ
2019-03-09 17:08:54

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայկական տոնացույցում հնարավոր նոր տոնի ավելացման առաջարկը լուրջ քննարկումների առիթ է դարձել քաղաքական դաշտում: Որեւէ մեկը նախագիծը դեռ չի տեսել, բայց արդեն վիճահարույց է համարվում «Քաղաքացու օր» հռչակելու հիմնավորումը:

Լուրեր էին շրջանառվում, թե կառավարության նիստերից  մեկի օրակարգում արդեն պետք է քննարկվեր այդ հարցը: Կառավարության նիստերը կայացան, օրակարգում նման հարց չի եղել, բայց քննարկումները դեռ շարունակվում են:

Որտեղի՞ց եւ ո՞վ շրջանառության մեջ դրեց հայկական տոնացույցում «քաղաքացու օր» ունենալու գաղափարը, հայտնի չէ: Բայց քաղաքական դաշտն ակտիվորեն անցավ թեմայի քննարկմանը, մինչդեռ օրակարգային նման հարց չկա ոչ իշխող «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ ԱԺ-ում, ոչ էլ կառավարությունում:

Պարզ ասած՝ նման նախագիծ որեւէ մեկը դեռ չի տեսել, ավելին՝ թեման չի քննարկվել անգամ «Իմ քայլը» խմբակցությունում, ասում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


Այսպիսի անհատական մոտեցումներով են հարցը քննարկում նաեւ մյուս պատգամավորները, օրինակ՝ խորհրդարանական մեծամասնությունից Վահագն Հովակիմյանը:

Դեռեւս անհայտ հեղինակի ցանկություն-առաջարկն առնչվում է ապրիլի 23-ին: Հենց այդ օրն է առաջարկվում հռչակել Քաղաքացու օր: Ներկայացվում է, թե առիթը «թավշյա հեղափոխության» հաղթանակն է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, բնականաբար, առաջարկի քննադատներից է:

Առաջարկի ոչ շահագրգիռ կողմերը այս փուլում փորձում են ավելի նրբանկատ լինել: Առաջարկին առայժմ տրվում են չեզոք գնահատականներ: Օրինակ՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար կարեւոր է առաջին հերթին նախ տեսել նախագիծը:

Արտախորհրդարանական ուժերից առաջարկն ամենացավագինն ընդունվել է Դաշնակության կողմից: Ավանդաբար այդ կուսակցությունն է Ցեղասպանության տարելիցի նախօրեին կազմակերպում հիշատակի «ջահերով երթը», որը 20 տարի շարունակ մշտապես տեղի է ունեցել հենց ապրիլի 23-ին:

0:00
0:00