ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեսրոպ արք. Մութաֆյանի հուղարկավորությանը՝ մեկ շաբաթից
2019-03-09 17:31:44

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

10 տարուց ավելի կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում երեկ մահացած Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին:

Պատրիարքության տարիները կարճ տևեցին, հիվանդանոցում գտնվեց ավելի երկար: Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը մասնակցելու կգան մարդիկ ինչպես Թուրքիայից, այնպես էլ դրսից:

Մինչ այդ՝ այսօր երեկոյան նախատեսվում է կրոնական ժողով, Ռադիոլուրին հայտնել Պատրիարքին փոխարինող պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը:

0:00
0:00