ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես կլուծվի հանքային թափոնների գերեզմանների հարցը
2019-03-09 15:30:57

Հասմիկ  Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի տնտեսական քաղաքականության վեկտորն աստիճանաբար փոխվում է: Մինչ այժմ արտահանման ծավալներում գերակշռում էր հանքարդյունաբերությունը, այժմ, սակայն, քայլ առ քայլ փորձ է արվում հրաժարվել այս ոլորտից:

Մինչ այդ, արտահանման ծավալների կտրուկ անկումն արդեն իսկ բացասական է անդրադարձել ցուցանիշերի վրա: Հանքրադյունաբերող գործարանները բացվում ու փակվում են, նրանք իրենցից հետո թողնում են քիմիկական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը:

23 պոչամբար, 8-ը փակված են, 15-ը՝ գործող:  Հայաստանի պոչամբարների թվային տվայլներն են: Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Առաջին հայացքից դրանք լիճ են հիշեցնում:  Իրականում, սակայն, դրանք  վտանգավոր նյութեր են միայն:

Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում:  Լոռիում օրինակ Թեղուտ գործարանի փակման հիմական խնդիրներից մեկն էլ պոչամբարի վթարային վիճակն էր: Թեղուտի պոչամբարը մեծությամբ երկրորդն է: Կառուցվել  է 2014-ին: Այն նախատեսված է 180 մլն խմ արդյունաբերական աղբի համար:

Այս տարածաշրջանում է նաև մյուս խոշոր՝ Նահատակի պոչամբարը:  Այստեղ են հավաքված Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի  վտանգավոր նյութերը:  Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը այս տարածաշրջանում իրավիճակը  աղետալի է բնորոշում: Նրա կարծիքը կիսում է նաև «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ «Համայնքային համախմբման ու աջակցության» ՀԿ ղեկավար  Օլեգ Դուլգարյանը.

«Նահատակի պոչամբարը Մեծ Այրում գյուղում աղետ է: Ու նույնիսկ փակված պոչամբարներն էլ կիսով չափ են ռեկուլտիվացված: Եթե Ախթալայով Այրում գնաք, կտեսնեք, որ պոչհանքները թափված են ճանապարհին»,- նկատում է Դուլգարյանը:


Իրավիճակն ավելի սրվում ու վտանգավոր է դառնում անձրևներից հետո: Հայաստանի ամենամեծ պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզում: Խոսքն Արծվանիկի պոչամբարի մասին է, որը համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: Արծվանիկի մեջ են կուտակվում Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները: Ինչպես Սյունիքում, այնպես էլ Լոռիում իրավիճակը գրեթե նույնն է:

«Ախթալա գետակ ունենք, ամեն անձրևից հետո միայն դեղին է լինում:  Իրականում գետակ չկա, մահացել է»,- ասում է Օլեգ Դուլգարյանը:

Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա:

Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից:  Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը փաստում է՝ չգործող պոչամբարներում ռեկուլտիվացիա չի արվում.

«Պետք է նախորդ պոչամբարները միայն չփակեն, ռեկուլտիվացիա անեն»,ժասում է Էվոյանը:

Պոչամբարների  ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում: Հարակից համայնքների գյուղացիները դժգոհում են, օրինակ Մեծ Այրումի բնակիչները:

Հայաստանի տնտեսական քաղաքականության վեկտորն աստիճանաբար փոխվում է: Մինչ այժմ արտահանման ծավալներում գերակշռում էր հանքարդյունաբերությունը, այժմ, սակայն, քայլ առ քայլ փորձ է արվում հրաժարվել այս ոլորտից, կամ՝ այն ավելի կառավարելի ու թափանցիկ դարձնել:

0:00
0:00