ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը
2019-03-09 15:56:45

97 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը:  Ե. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ դերասանը մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառները հայտնի չեն:

Արտիստի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա թատրոնում, սակայն դեռևս հայտնի չեն անցկացման օրն ու ժամը: Վլադիմիր Էտուշը տարբեր կերպարների է մարմնավորել 150-ից ավելի ֆիլմերում, այդ թվում և՝ «Կովկասի գերուհին», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և այլն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: