ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանի նախագահն այսօր ժամանում է Իրաք
2019-03-11 10:10:37

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական եռօրյա այցով այսօր ժամանում է Իրաք՝ տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը:

ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը մարտի 9-ին ժամանել է Բաղդադ՝ նախապատրաստելու հանրապետութեան նախագահի այցը, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Ռոհանիի այցն Իրաք պատմական առիթ է լուրջ պայմանավորվածությունների կայացման համար:

Այցի ընթացքում քննարկվելու են քաղաքական ամենատարբեր թեմաներ, ուշադրության կենտրոնում են լինելու երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները, մասնավորապես՝ տարանցիկ տրանսպորտի, էներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտներում:

Ռոհանիի այցն Իրաք տեղի է ունենում Իրանի վրա ԱՄՆ պատժամիջոցների օրեցօր աճող ճնշման ֆոնին, որը Թեհրանը փորձում է չեզոքացնել հարևան պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդելով: Իրաքը համաձայնել է Իրանի հետ փոխանակման համակարգ ստեղծել՝ մատակարարելով սննդամթերք իրանական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց: