ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը կկայանա մարտի 17-ին
2019-03-11 12:35:22

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը կայանալու է մարտի 17-ին Ստամբուլի Գումգափի թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` ասվում է Պոլսի պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։ Նա թաղվելու է Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասի հայկական գերեմանատանը, ինչպես և նախորդ Պոլսո Հայոց պատրիարքները։

Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը մահացել էր մարտի 8-ին՝ Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում: Նա Պոլսո հայոց 84-րդ պատրիարքն է, ընտրվել էր 1998 թ-ին:

Արքեպիսկոպոսը հիվանդանոցում էր մոտ 11 տարի՝ 2008 թվականից, ուներ հիշողության կորուստ, անգիտակից վիճակում էր։

Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր. Տ. Արամ Ս. Արքեպս. Աթեշյանի տնօրինութեամբ Պատրիարք Հոր վախճանման առթիվ Պատրիարքական Աթոռում, ազգային-եկեղեցական սուգ է հայտարարված մինչեւ Ս. Զատկի Ճրագալույցի Ս. Պատարագը։