ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական սատիրա՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում
2019-03-11 15:30:30

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քաղաքական սատիրա, կրքեր, խաբեություն, պաշտոնակռիվ. սա ամենևին էլ  քաղաքական իրավիճակի մասին պատմող ռեպորտաժ չէ, այլ մի ներկայացման, որի առաջնախաղը տեղի ունեցավ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում


«Մի համեստ դիակ, կամ ելք կա» ներկայացումը բեմադրվել է  Դեյվիդ Հայերի համանուն պիեսի մոտիվներով: Բեմադրող ռեժիսորը Արսեն Գրիգորյանն է:

Կատակերգությունը պատմում է Միացյալ Նահանգներում ընտրությունների նախաշեմին «հերոսաբար» զոհված թեկնածու՝ սենատոր Էդի հուղարկավորության մասին։

Սենատորի մահից հետո բազմաթիվ նոր թեկնածուներ են ի հայտ գալիս ու ամեն մեկը կարծում է, որ հենց ինքը պետք է զբաղեցնի  այդ պատվավոր տեղը Սենատում:  Թեկնածուներն են Էդի կինը, սիրուհիները, եղբայրը, ընկերը…  

Այս պիեսը, ինչպես ցանկացած նոր գործ, արտիստական թատրոնի խաղացանկում չի հայտնվում պատահաբար՝ ասում է  թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը:


Լևս
Դավթյանը, որ  մարմնավորում է  Սենատորի ընկերոջ՝  Էրլի կերպարը,  նշում է, որ  պետք  չէ ներկայացումը  կապել ժամանակահատվածի հետ: Պարզապես հանդիսատեսը՝ դիտելով  ներկայացումը, գուցե ինքը ընդհանրություններ գտնի մեր օրերում  տեղի ունեցող գործընթացների հետ: Իսկ ընդհանրապես  ներկայացումը նրա մասին է, որ քաղաքականությամբ չպետք զբաղվել՝ ասում է դերասանը:

Գործողությունը տեղի է  ունենում  սգո սրահներից մեկում, հարևան սրահներից  գալիս են   սենատորին հրաժեշտ տալու ու ամեն մեկը տարբեր կերպ է  արտահայտում  իր վիշտը, փարվում են դագաղին, խոսում նրա հետ,  բայց ամբողջ  ժամանակ նրանց մտքում նույն միտքն է՝ ո՞վ պետք է զբաղեցնի սենատորի տեղըԲ սրահի Մարգոյի դերում Արփինե Իսրայելյանը յուրօրինակ գույն է հաղորում ներկայացմանըԾայրահեղ զգացմունքային և անկանխատեսելի  կերպար:
Շրջադարձային իրավիճակներով, քաղաքական սատիրային բնորոշող սուր և սրամիտ երկխոսություններով այս  ներկայացումը, վստահ ենք, երկար կլինի թատրոնի խաղացանկում։

0:00
0:00