ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տնտեսվարողները բողոքում են ակցիզային հարկի և պետտուրքի բարձրացումից
2019-03-11 18:11:03

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նախորդ տարի պետությանն ամենաշատը վնաս տվել են գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողները:

ՊԵԿ-ում, սակայն,  փակագծերը չեն բացում՝ պատճառաբանելով, որ քննություն է տարվում։ Այստեղ նաև չեն մեկնաբանել այսօր կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիան:

Փոխարենը Ֆինանսների նախարարությունից  Ռադիոլուրին փոխանցել են, որ փոխնախարար  Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:  

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող փոփոխություներին,  պայմանավորվել՝  գեչատեսչությունը ներկայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիր այլ գերատեսչությունների հետ:

Արդյունքները  կներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին:

Ֆինանսների նախարարությունը մշակում է  քաղաքականությունը, ՊԵԿ-ը՝ կատարում: Այնպես որ՝ այսօր կառավարության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի հետ ՊԵԿ- ն անմիջականորեն  կապ չունի: Պետական այս կառույցում այսպես են  մեկնաբանում գրավատների եւ գազավորված ըմպելիքներ արտադրողների բողոքի ակցիան:

Իսկ տնտեսվարողները դժգոհ են ակցիզային հարկի բարձրացումից:

ՊԵԿ-ում  հատկապես ուշադիր են ՀԴՄ կտրոնների ու չգրանցված աշխատողների նկատմամբ: Այդուհանդերձ, ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, ՀԴՄ 198 մեքենայի ստուգման ու չգրանցված 16 աշխատողի ակտեր դատարանից հետ են կանչել ու չեղարկել:

Սրանք հիմնականում փոքր ու միջին տնտեսվարողներ են եղել: «2016 թվականին քրեական 86 գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 457 մլն դրամի վնաս, 2017 թվականին 57 քրգործով պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 838 մլն դրամ, 2018 թվականին 134 քրգործով՝ 23 մլրդ 983 մլն դրամ գումար  նախնական հաշվարկով.

«Պատճառված վնասի հիմնական մասը գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները»։  

Բադասյանի խոսքով, գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը չի փոխվել, պարզապես ստվերից են դուրս եկել: Երկու գործ ուղարկվել է հատուկ  քննչական ծառայություն:


ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով չարաշահումների և կատարված
հափշտակությունների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել:

Այս ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու, շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ։ Ընկերության ամենամեծ բաժնետերը  Լևոն Սարգսյանն է՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը:

0:00
0:00