ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-12 10:03:10
  • «Ժողովուրդ». Իրավունքին տեր կանգնելու հրամայականը
  • «Փաստ». Ներքաղաքական պայքարում Արցախի գործոնը մշտապես օգտագործվել և շարունակելու է օգտագործվել
  • «Հայկական ժամանակ». Առգրավվել են լուսացույցներ
  • «Իրատես». «Լուվրը աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, բայց պետությունից աջակցություն է ստանում»

Իրավունքին տեր կանգնելու հրամայականը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը փոթորիկ առաջացրեց քաղաքական դաշտում, թեեւ, «Ժողովուրդ» թերթի համոզմամբ, անկեղծության պարագայում կարել է արձանագրել, որ երեկվա հայտարարության մեջ չկար որեւէ արտառոց միտք, որը նախկինում չէր հնչել:

«Հայտարարության մեջ ներկայացված մտքերը մի փոքր այլ ձեւակերպմամբ պարբերաբար կրկնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին, համանախագահ երկրների նախագահներն ու ԱԳ նախարարներն իրենց հերթին, նաեւ նախկինում էլ են ներկայացրել (ընդ որում, ամեն անգամ բարձրացնելով աղմուկ, կարծես այդ մասին խոսվեց առաջին անգամ): Անգամ ԼՂ խնդրի՝ բանակցային սեղանին գտնվող ընդհանուր սկզբունքներն էին նախկինում եւս հրապարակվել, այն էլ՝ մի քանի անգամ: Պատահական չէ, որ հայտարարության մեջ կոնկրետացված էր՝ խնդրի լուծումը «պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից»: Տեղի ունեցածի միակ նորույթն այն էր, որ համանախագահներն իրենց այդ հայտարարությունը (որոշակի մանրամասներով) Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում առաջին անգամ են անում, այն էլ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ», -գրում է թերթը:

Ողջ իրադարձությունների համատեքստում թերթը հատկանշական է համարում Ղարաբաղի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ նրանք կարծես առաջին անգամ միջազգային փաստաթղթերին հղում անելուց հետո հստակ պնդում են բանակցային սեղան վերադառնալու իրավունքը. «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»:

Ներքաղաքական պայքարում Արցախի գործոնը մշտապես օգտագործվել և շարունակելու է օգտագործվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության վերաբերյալ երբեմն միմյանցից ծայրահեղ տարբեր մեկնաբանությունները են հնչում (խոսքը հատկապես ներկա և նախորդ իշխանությունների դիտարկումների մասին է), մինդեռ «Փաստ»-ը կարծում է, որ Արցախի հարցն, այնուամենայնիվ, այն հարցն է, որտեղ գոնե որոշակիորեն պետք է պահպանել միակարծիք լինելու սկզբունքը:

Թերթի զրուցակից քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նման մոտեցումը հասկանալի է համարում, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ այս պարագայում միակարծության հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկենք:

«Քաղաքական դաշտի անխտիր բոլոր խաղացողները հասկանում են, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա անվիճելի փաստ է, և այստեղ կա հասարակական և քաղաքական կոնսենսուս: Իսկ ինչ վերաբերում է բանակցային մանրամասներին, բանակցային բուն գործընթացին, այստեղ, իհարկե, կարող են լինել տարընթերցումներ, տարբեր մոտեցումներ և տարբեր մեկնաբանություններ: Սա նորմալ գործընթաց է. Արցախի գործոնը ներքաղաքական պայքարում մշտապես օգտագործվել, և, ուզենք, թե ոչ, շարունակելու է օգտագործվել: Համենայն դեպս, կա հանրային այն կոնսենսուսը, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, և սա անվիճելի փաստ է»,-թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետը:

Առգրավվել են լուսացույցներ

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի աղմկոտ չարաշահումների գործով երեկ իրավապահները լուսացույցներ են առգրավել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այդ գործի շրջանակում երկու տասնյակից ավելի անձինք են հարցաքննվել:

Հարցաքննվելու մասին տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հարցաքննվածների թվում են «Սեքյուրիթի դրիմ»-ի եւ «Էլլիպս ՋԻԵՅ» ՍՊԸ-ի աշխատակիցները:

Թերթը նշում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել է ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից։

«Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

«Լուվրը աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, բայց պետությունից աջակցություն է ստանում»

Թանգարանները բավարար չափով այցելուներ չունեն: Թանգարանի պայմանները, գտնվելու տեղը կապ ունե՞ն այցելությունների հետ:

«Իրատես»-ի զրուցակից Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասել է իրենց թանգարանը շատ դժվար է գտնել, բայց մարդիկ գտնում են, թանգարաններ կան` կենտրոնում են, ոտքի տակ, բայց այցելուներ չունեն:

Փարաջանովի թանգարանը, կարելի է ասել, այցելուների պակաս չունի, սակայն Զավեն Սարգսյանը հստակեցրել է. «Քաղաքային միջին, փոքր թանգարաններ օրական կարող է այցելել 5-10 մարդ, մեզ մոտ` մինչև 100: Հիմա ցուցահանդես ունենք Ստամբուլում, օրական 400-500 մարդ է այցելում, հասկանու՞մ եք տարբերությունը»: Նրա կարծիքով` մեր ժողովուրդն առանձնապես չի սիրում գնալ թանգարաններ, հիմնականում զբոսաշրջիկներն են այցելություններ ապահովում.

«Մերոնք գնում են, երբ հյուր են ունենում, իրենք դրա կարիքը չունեն կարծես: Ես հեռուստատեսությամբ բազմիցս ասել եմ` ինչպես որ հաց ու ջուր եք ամեն օր ուտում և խմում, նույն կերպ գոնե ամիսը մեկ պետք է հոգևոր սնունդ ստանաք, այցելեք մշակութային որևէ օջախ: Առաջ գոնե կրթական հեռուստահաղորդումներ կային պատմության, արվեստի, արվեստագետների մասին, հիմա դրանք բոլորը փակվել են, որ հեռուստաալիքը նայում ես, սերիալ է: Դա բթացնում է մարդկանց, թույլ չի տալիս մտածել: Մարդկանց մի մասն էլ ընդհանրապես հայկական հեռուստատեսություն չի նայում»:

Համամի՞տ եք, որ թատրոնները, թանգարանները պետք փորձեն ինքնաբավ լինել, ոչ թե պետությունից աջակցություն ակնկալեն հարցրել է «Ժողովուրդը»։

«Լուվրն աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, տոմսն արժի 12 եվրո, բայց պետությունից աջակցություն է ստանում, չի կարող ինքն իրեն պահել. «Մեր թանգարանը դեռ իրեն պահում է, բա Ավետիք Իսահակյանի թանգարա՞նը ինչ անենք, փակե՞նք: Պետությունը պետք է աջակցի, որ լինի այդ թանգարանը: Թատրոնի, երաժշտական ասպարեզում դժգոհություններ եղան, որովհետև առանց հարցնելու, մասնագետների հետ խորհրդակցելու ինչ-որ բաներ են մտածում»:

Ի պատասխան նա Լուվրի օրինակն է բերել. «Լուվրն աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, տոմսն արժի 12 եվրո, բայց պետությունից աջակցություն է ստանում, չի կարող ինքն իրեն պահել. «Մեր թանգարանը դեռ իրեն պահում է, բա Ավետիք Իսահակյանի թանգարա՞նը ինչ անենք, փակե՞նք: Պետությունը պետք է աջակցի, որ լինի այդ թանգարանը: Թատրոնի, երաժշտական ասպարեզում դժգոհություններ եղան, որովհետև առանց հարցնելու, մասնագետների հետ խորհրդակցելու ինչ-որ բաներ են մտածում: Թող օպտիմալացնեն, ոչ թե անհեթեթ բաներ անեն»: