Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը՝ Ստեփանակերտում
2019-03-12 10:52:46

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը: Նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետը երեկվանից Արցախում է:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների և արտգործնախարարների մասնակցությամբ:

ՀՀ վարչապետը Արցախ է ժամանել տիկնոջ ու երեխաների հետ: