ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ նախագահը տեխնիկական պատճառներով չի մասնակցի Արցախում կայանալիք ԱԽ նիստին
2019-03-12 12:12:21

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին` հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը: Նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետը երեկվանից Արցախում է:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների և արտգործնախարարների մասնակցությամբ: