ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը
2019-03-12 17:41:50

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան։

Ինչպես hայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մարտի 13-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: