ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է զինակիցը
2019-03-12 19:52:26

Պաշտպանության բանակում այսօր զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է զինակիցը, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջը։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը։