ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-13 09:50:54
  • «Ժողովուրդ». Խտրականությո՞ւն, թե՞ տեխնիկական խնդիր
  • «Հայկական ժամանակ». «Որոշվեց Մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը».
  • «Փաստ». «Մեծ հույս ունեմ, որ մեր իրավաբանները կկարողանան այնպիսի հանգամանքներ ներկայացնել, որոնք մեզ կօգնեն դուրս գալ այս իրավիճակից»
  • «Ժամանակ». 5 անգամ առաջ

«Որոշվեց Մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը»

«Հայկական ժամանակ»-ը հարցազրույց է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի հետ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, երեկ մեկնարկել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքի քննությունը:

Թերթի հետ զրույցում Ալումյանը սույն բողոքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:

Ըստ նրա՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում կան ծայրահեղ անորոշ արտահայտություններ, մասնավորապես նշել է դրանցից մեկը՝ «որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը»:

«Հիմա ո՞ւմ կողմից որոշվեց, արդյո՞ք նկատի ունեն, որ պարոն Քոչարյանը այդ որոշմանը մասնակից է եղել, թե՝ ոչ, կամ արդյո՞ք համարում են, որ մասնակից չի եղել, բայց տեղյակ է եղել, կամ իմացե՞լ է տվել է հավանություն, ու այս կարգի անորոշ արտահայտություններով հագեցած էր մեղադրանքի որոշումը: Դրանից պարզ չէր՝ պարոն Քոչարյանին ի՞նչ են մեղսագրում, ուրիշ հարց է, որ մարդն իրեն մեղավոր չի ճանաչում, ընդհանրապես պարզ էլ չէր՝ ինչ են վերագրում: Մենք միջնորդել էինք, որպեսզի մեղադրանքը պարզաբանվի, քննիչը մերժել էր, բողոքարկել էինք դատախազին, նա էլ էր մերժել, հիմա բողոքարկել ենք դատարան», -ասել է պաշտպանը:

«Հիմա ո՞ւմ կողմից որոշվեց, արդյո՞ք նկատի ունեն, որ պարոն Քոչարյանը այդ որոշմանը մասնակից է եղել, թե՝ ոչ, կամ արդյո՞ք համարում են, որ մասնակից չի եղել, բայց տեղյակ է եղել, կամ իմացե՞լ է տվել է հավանություն, ու այս կարգի անորոշ արտահայտություններով հագեցած էր մեղադրանքի որոշումը: Դրանից պարզ չէր՝ պարոն Քոչարյանին ի՞նչ են մեղսագրում, ուրիշ հարց է, որ մարդն իրեն մեղավոր չի ճանաչում, ընդհանրապես պարզ էլ չէր՝ ինչ են վերագրում: Մենք միջնորդել էինք, որպեսզի մեղադրանքը պարզաբանվի, քննիչը մերժել էր, բողոքարկել էինք դատախազին, նա էլ էր մերժել, հիմա բողոքարկել ենք դատարան», -ասել է պաշտպանը:

Պաշտպանական խումբն ուզում է, որ մեղադրանքներում պարզություն մտցվի՝ ի՞նչ են վերագրում, ինչո՞ւմ են մեղադրում, որպեսզի հնարավոր լինի հստակ պաշտպանություն կառուցել:

Խտրականությո՞ւն, թե՞ տեխնիկական խնդիր

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նա­խագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը:

Խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ պաշտոնաթող նա­խագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատել է այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվել ճշտել կառավարությունից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանն էլ, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»:

Թերթը նկատում է, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշ­խատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որևէ խնդիր չեն ունեցել:

«Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարի­ներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է՝ օրենքով հաստատված կարգով», -նշում է թերթը:

«Մեծ հույս ունեմ, որ մեր իրավաբանները կկարողանան այնպիսի հանգամանքներ ներկայացնել, որոնք մեզ կօգնեն դուրս գալ այս իրավիճակից»

«Փաստ»-ն անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին: Ընկերությունը հայտարարել էր, որ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada) ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաև Կանադայի կառավարությունների միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրերի շրջանակներում ընթացող վեճերի առկայության մասին:

Հայտարարությունից հետո չէր ուշացել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը, ուր ասվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից ՀՀ տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։

Բնապահպան, հասարակական գործիչ, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Ամուլսարի շահագործման և որպես հանքավայր շահագործելու լիցենզիա ի սկզբանե չպետք է տրվեր և պայմանագիր չպետք է կնքնվեր «Լիդիան Արմենիայի» հետ, քանի որ այդ հանքավայրն այնպիսի առանձնահատկություն ունի, որ ինչ մեթոդներ էլ կիրառվեն, միևնույն է, բոլոր դեպքերում էլ սուլֆիդային դրենաժի վտանգը կա, ու դրանից խուսափել հնարավոր չի լինելու:

«Բայց ես մեծ հույս ունեմ, որ մեր իրավաբաններն այս ընթացքում տվյալներ են հավաքել ապացուցելու համար, որ լիցենզիա տալու ժամանակ ռիսկերը մինչև վերջ չեն գնահատվել, բացի այդ կկարողանան շատ այլ հանգամանքներ նույնպես ներկայացնել, որոնք մեզ կօգնեն դուրս գալ այս իրավիճակից»,- ասել է Կ. Դանիելյանը:

«Բայց ես մեծ հույս ունեմ, որ մեր իրավաբաններն այս ընթացքում տվյալներ են հավաքել ապացուցելու համար, որ լիցենզիա տալու ժամանակ ռիսկերը մինչև վերջ չեն գնահատվել, բացի այդ կկարողանան շատ այլ հանգամանքներ նույնպես ներկայացնել, որոնք մեզ կօգնեն դուրս գալ այս իրավիճակից»,- ասել է Կ. Դանիելյանը:

Թերթը կարծում է, որ հարցը միջազգային ատյաններում Հայաստանին սպառնացող խնդիրների պատշաճ ներկայացումն է, ինչը էականորեն բազմապատկելու է դրական ելքի հնարավորությունը: Ըստ «Փաստ»-ի որպես նախադեպային և, այսպես ասած, անհավասար պայքարի օրինակ է Քենիան, որին հաջողվել է հաղթել կանադական հանքարդյունաբերական ընկերության հետ ունեցած դատը, քանի որ այն տեղական օրենքների խախտումներով էր տրված եղել:

Այդ հիմքով արբիտրաժային դատարանը մերժել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի՝ Կանադայի հանքարդյունաբերական ընկերության դուստր ձեռնարկության կողմից Քենիայի դեմ հայցը՝ որոշում կայացնելով, որ չնայած ապացույցներ չկան, որ շահագործման արտոնագիրը ստացվել է կոռուպցիոն ճանապարհով, սակայն այն ստացվել է շրջակա միջավայրի պահպանության տեղական օրենքների խախտմամբ:

5 անգամ առաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:

Անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և գտնվում են փաստացի պատերազմական վիճակում»: