ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կրկին մերժվեց
2019-03-13 10:41:37

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մարտի 12-ին 391 դեմ, 242 կողմ ձայներով մերժվել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը:

Մարտի 29-ից՝ Եվրամիության հետ պաշտոնական «ապահարզանի» ամսաթվից օրեր առաջ, փաստորեն, Լոնդոնն ու Բրյուսելը չունեն Brexit-ի իրականացման հստակ պայմաններ: Քվեարկությունից հետո բրիտանացի խորհրդարանականները սկսել են բացահայտորեն խոսել Թերեզա Մեյի պաշտոնաթողության հնարավորության մասին:

Մեյն ափսոսանք Է հայտնել Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքների առթիվ: Հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում նա ասել է, որ խորապես ափսոսում է Համայնքների պալատի ընդունած որոշման համար: Նա նշել Է, որ հավատում Է, որ Brexit-ի լավագույն տարբերակը կդառնա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալը՝ համաձայնագրի առկայությամբ, իսկ իր կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքը լավագույնն է եւ միակ հասանելին:

Մեյը նաև ասել է, որ այսօր Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի հարցի շուրջ, թե բրիտանացի պատգամավորները պատրաստ են արդյոք ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի:

Բրիտանական խորհրդարանն առաջին անգամ մերժել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած և Բյուսելի հետ բանակցած Բրեքզիթի նախագիծը հունվարի 15-ին: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Տես նաև՝