ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուսաստանը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնելուց առաջ գնահատել ռիսկերը
2019-03-13 13:10:41

Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը նախարարության պաշտոնական էջում մեկնաբանություն է տեղադրել հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջանի տարածք մուտքը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:

«Ադրբեջանի սահմանային ծառայությունը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պատրվակով շարունակում է մերժել այն քաղաքացիների մուտքը երկրի տարածք, որոնք, անկախ իրենց քաղաքացիությունից, ինչ-որ նշաններով ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ կերպ կապված են հայկական ազգության հետ: Իսկ մերժումը հիմնավորվում է անձի անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ», - ասվում է մեկնաբանությունում:

Նշվում է, որ ռուսաստանյան կողմի բազաթիվ դիմումներն ադրբեջանական կողմին՝ այդ երկիր ժամանող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկական խտրականությամբ պայմանվորված գործողությունների անթույլատրելիության մասին, անտեսվել են:

Հաշվի առնելով հանգամանքները՝ խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան մեկնելուց առաջ հանգամանորեն գնահատել հնարավոր ռիսկերը: