ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ- վրացական համագործակցությունը հսկայական ներուժ ունի
2019-03-13 13:40:33

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում: «Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հսկայական ներուժ ունի: Մենք շատ պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը լինի խորը, լայն և շատ շահավետ»,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

Հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Տես նաև՝