ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ղեկը աջ»․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց
2018-11-14 12:18:49

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև՝ վաղ առավոտից:

Այս անգամ այստեղ մի քանի ժամ հավաքվել էին «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք կառավարությունից են պահանջում վրացական սահմանին կուտակված աջ ղեկ ունեցող  մեքենաների ներկրման թույլտվություն:

Ավտոմեքենայի ղեկը աջից ձախ փոխելը վտանգավոր է, կառավարության շենքի առջև այսօր առավոտից հայտարարում էին «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները:


Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում ավտոերթ կազմակերպեցին: Այս ընթացքում վթարվեց նրանց մեքենաներից մեկը: Ու մինչ նրանք փորձում էին հասկանալ, թե ինչ կատարվեց, մասնակիցներից երկուսի հետ կառավարությունում հանդիպեց  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Մոտ 40 րոպե քննարկումից հետո Ռոբերտ Սիմոնյանն ահա թե ինչ փոխանցեց. «Մեր համար ընդունելի չէ ղեկը փոփոխելը, մենք առաջարկություններ ենք ներկայացրել, սպասում ենք պատասխանի»:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը օրերս «Ռադիոլուրին» փոխանցել էր, թե ինչ լուծումներ են իրենք առաջարկում տնտեսավարողներին ու քաղաքացիներին:


«Երեք տարբերակներ են առաջարկվել. Առաջին տարբերակը մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել եւ սարքել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն, չեն կարող գրանցել այն
»,- ասել էր Հակոբ Արշակյանը:

Նախարարն ասաց, որ այս կերպ հնարավորություն են տալիս, որպեսզի ղեկը Հայաստանում փոխվի, հայ արհեստավորները մեր երկրում աշխատեն ու գումարները ներսում մնան: Բացի այդ, այս կերպ կլուծեն նաև կուտակումների հարցը:

 «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցներն այսօր միաբերան պնդում էին՝ ղեկը փոխելը վտանգավոր է:

 «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դեռ պատասխանի են սպասում:

0:00
0:00