Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեւանը` Թբիլիսից եւ Բաքվից առաջ՝ բնակության համար լավագույն քաղաքների վարկանիշում
2019-03-13 16:17:57

 

Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարի 231 քաղաքների վարկանշային աղյուսակը՝ բնակության համար հարմարավետության տեսանկյունից: Ըստ այդմ, Հայաստանի մայրաքաղաք Երեւանը զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Թբիլիսիից (187) եւ Բաքվից (195)։
 

Ի դեպ, Երեւանը զիջել է Մոսկվային ընդամենը 3 հորիզոնականով (Մեսկվա՝ 167-րդ հորիզոնական) եւ առաջ է անցել Ռուսաստանի երկրորդ քաղաքից՝ Սանկտ-Պետերբուրգից (174)։
 

Բնակության համար լավագույն վայրն է համարվել Վիեննան՝ Ավստրիա։ Լավագույն եռյակում հայտնվել են Ցյուրիխը (Շվեյցարիա) եւ Վանկուվերը (Կանադա)։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը վատագույնն է ճանաչվել աշխարհում կյանքի որակով՝ զբաղեցնելով վերջին՝ 231-րդ հորիզոնականը:

 

Վարկանիշը կազմելու համար մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը: