Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-14 10:08:52
  • «168 Ժամ». «Դա նշանակում է՝ բանակցել կապիտուլյացիայի համար»
  • «Ժողովուրդ». Փակելով հարցը չի լուծվում
  • «Փաստ». Գրավատների պետտուրքի չափի բարձրացման նախաձեռնություն եղել է դեռևս տարիներ առաջ
  • «Առավոտ». Մի բան, որ ուզում ես օպտիմալացնել, նախ անհրաժեշտ է լավ հետազոտել

«Դա նշանակում է՝ բանակցել կապիտուլյացիայի համար»

«168 Ժամ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ ՌԴ առաջին կարգի խորհրդական, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել ողջ ընթացքում. խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև։

«Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես առաջարկում են կողմերին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն, դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային շահերին։ «Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման։ Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել։ Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին։ Ղարաբաղը պարզապես կվերանա»։

Դիտարկմանը, թե բանակցությունների դադարեցումն էլ կնշանակի՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր վտանգ, նա արձագանքել է.

«Ոչ, չի նշանակի։ Հիշեք 2016 թվականը։ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման։ Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում։ Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան»։

«Ոչ, չի նշանակի։ Հիշեք 2016 թվականը։ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման։ Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում։ Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան»։

Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է.

«Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի։ Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե՝ կարգավորման համար, այլ՝ բանակցություններ կապիտուլյացիայի համար»։

Փակելով հարցը չի լուծվում

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ դրված «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով ցանկություն կա արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում:

Թերթը կարծում է, որ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետեւանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, եւ գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաեւ գույքահարկի հավաքագրման հետ կապված:

Գրավատների պետտուրքի չափի բարձրացման նախաձեռնություն եղել է դեռևս տարիներ առաջ

Օրեր առաջ կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 60 անգամ ավելացնել գրավատների պետական տուրքերը: «Փաստ» թերթի տեղեկություններով, գրավատների տարեկան պետտուրքի չափերի կտրուկ բարձրացման նախաձեռնություն եղել է դեռևս տարիներ առաջ, բայց հարցը նույնիսկ չի բարձրաձայնվել, որովհետև նախկին ԱԺ-ում կատաղի հակալոբբինգ է իրականացվել:

«Գրավատներից շատերի հետ կապված են նախկին իշխանավոր օդիոզ ծանրակշիռ գործիչների անունները, որոնք հետևողականորեն տապալել են նման բոլոր նախաձեռնությունները դեռ սաղմնավորման պրոցեսում: Առաջարկվող փոփոխության դեպքում գրավատների համար բեռը ամսական կտրվածքով ավելանալու է 500 000 դրամով, ինչը շատ գրավատների համար ընդհանրապես խնդիր չէ: Հարցն իրականում ունի սոցիալական ռիսկեր պարունակող խնդիր: Շատերի համար գաղտնիք չէ, թե ինչ բարձր տոկոսագումարներով են աշխատում գրավատները և ինչ տեսակ ապրանքներ են հիմնականում այնտեղ շրջանառվում»,- գրում է թերթը:

«Գրավատներից շատերի հետ կապված են նախկին իշխանավոր օդիոզ ծանրակշիռ գործիչների անունները, որոնք հետևողականորեն տապալել են նման բոլոր նախաձեռնությունները դեռ սաղմնավորման պրոցեսում: Առաջարկվող փոփոխության դեպքում գրավատների համար բեռը ամսական կտրվածքով ավելանալու է 500 000 դրամով, ինչը շատ գրավատների համար ընդհանրապես խնդիր չէ: Հարցն իրականում ունի սոցիալական ռիսկեր պարունակող խնդիր: Շատերի համար գաղտնիք չէ, թե ինչ բարձր տոկոսագումարներով են աշխատում գրավատները և ինչ տեսակ ապրանքներ են հիմնականում այնտեղ շրջանառվում»,- գրում է թերթը:

«Մի բան, որ ուզում ես օպտիմալացնել, նախ անհրաժեշտ է լավ հետազոտել»

«Առավոտ»-ը hարցազրույց է հրապարակել սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հետ:

Թերթը նրանից հետաքրքվել է, թե ինչ կարծիք ունի թատրոնների օպտիմալացման մասին:

«Առավոտ»-ի զրուցակիցն ասել է, որ ընկալում է այն որպես «հստակ անգրագետ քայլ»: «Մի բան, որ ուզում ես օպտիմալացնել, նախ անհրաժեշտ է լավ հետազոտել… Եվ վերջապես՝ ո՞վ է նման որոշում կայացնողը… թատրոններ ունենք, որոնք ունեն հանդիսատես, եթե կան այնպիսիք, որ չունեն՝ այլ հարց է… Իսկ թատրոնը, որն ունի հանդիսատես, ի՞նչն եք օպտիմալացնում…»

Մոտենում է մարտի 27-ը՝ թատրոնի միջազգային օրը: Ավանդաբար անցկացվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Ո՞ր անվանակարգերում է ընդգրկված իր ղեկավարած թատրոնը հարցին, Մհեր Մկրտչյանը պատասխանել է, որ հրաժարվել է մասնակցել «Արտավազդին», որովհետեւ այն, ինչի ականատեսն է եղել նախկինում, թե ինչպես է կատարվում մրցանակաբաշխությունը, ինչպես են ընտրվում գործերը, իր համար տարօրինակ եւ ոչ ընդունելի է:

«Անկեղծ ասած, չգիտեմ հանձնաժողովում քանի անդամ է ընդգրկված, բայց որ նույն հանձնաժողովը պատվիրում է, օրինակ՝ 30 տեղ, բայց ներկայացումը գալիս դիտում են 2 հոգի… Հարց եմ տալիս՝ եթե հանձնաժողովի մեծ մասը չի դիտել ներկայացումը, ինչպե՞ս է ընտրություն կատարելու: Վստահ եմ՝ ինչ-որ բան պետք է փոխվի կամ «գալոչկաներից» պետք է գալ իրականություն»,-ասել է նա: