ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկ ամսով կդադարեցվի Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում
2019-03-14 10:17:50

Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է մեկ ամսով՝ մարտի 13-ից ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Ինչպես նշված է կոմիտեի ֆեյսբուքյան էջում, որոշումը կայացնելիս քաղավիացիայի կոմիտեն հաշվի է առել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի Օդային տարածքներում նշված տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները: