ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը շարունակվում է
2019-03-14 10:38:44

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր շարունակվում է: Այն հետաձգվել էր երեկ:

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել 2–րդ նախագահի կալանավորման ժամկետը։ Միջնորդությունը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

Տես նաև՝