ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետդեպարտամենտի զեկույցը՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
2019-03-14 11:09:37

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը:

Փաստաթղթի 7 բաժիններում ներկայացված են հետևյալ խնդիրները՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա և կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմունքը միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների և թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ։

Պետդեպը նշել է, որ նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվել են առաջին իրական մրցակցային ընտրությունները: Զեկույցի համաձայն, 2018-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ: Սակայն նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներում:

Ղարաբաղի հետ կապված ասվում է, որ շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում:

Ասվում է, որ 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողությունների բռնկումից հետո հակամարտող կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով միմյանց այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Այս գործերը ՄԻԵԴ-ում են:

Դատական համակարգի հետ կապած նշվում է, որ թեև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։