ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի զեկույցին
2019-03-14 12:01:55

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է մարտի 13-ին Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված զեկույցին, որում Եվրամիությանը կոչ է արվում դադարեցնել անդամակցության բանակցությունները Անկարայի հետ: ԱԳՆ-ի տարածած հայտարարություն մեջ, ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, ԵԽ-ի որոշումը միակողմանի ու ոչ օբյեկտիվ դիրքորոշում է որակվում:

«Նշյալ խորհրդատվական բնույթի որոշումը մեզ համար ոչինչ չի նշանակում»,-նշվում է հայտարարության մեջ և ավելացվում, որ 751 տեղանոց Եվրախորհրդարանում 370 կողմ ձայնով այդ որոշման ընդունումը ցույց է տալիս, որ դա չի ստացել բոլորի աջակցությունը:

«Մեր երկրում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների շեմին, Թուրքիայի ու ԵՄ-ի միջև 4 տարվա ընդմիջումից հետո անցկացվելիք Համագործակցության խորհրդի նիստից առաջ նման կողմնակալ ու անարդար գնահատականներ պարունակող զեկույցի ընդունումը հակասում է Եվրոպայի ընտրական մշակույթին:

ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի: Մեր հարաբերությունների առանցքը հանդիսացող անդամակցության բանակցությունները առկախելու կոչը ցույց է տալիս ԵԽ-ի տեսլականի սնանկությունը ու անահարգալից վերավերմունքը Պակտա Սունտ Սերվանդա սկզբունքին (լատ.՝ Pacta Sunt Servanda- պայմանագրերը պետք է պահպանվեն)»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունում անհանգստություն է արտահայտվում նաև Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ի զեկույցում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար:

ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, որը մասնակցել էր զեկույցի քննարկմանը, նշել էր, որ այս պահին Թուրքիայի հետ հնարավոր չէ բանակցությունների նոր փուլ սկսել Թուրքիայի եվրաինտեգրման հարցով։