ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մաքսակետերում տեղակայված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան
2019-03-14 16:01:37

Պատգամավորների 97 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագծով թույլատրվում է մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել: 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Հակոբ Արշակյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշել է, որ նախորդ օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած արտահերթ քննարկման արդյունքում նախագիծը բարեփոխվել է եւ դրույթը ներկայացվել է նորովի:

Ըստ այդմ՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց համար առկա են ձեռքբերման հիմքեր եւ վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են երկրի տարածք ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Սերգեյ Բագրատյանը, ովքեր դրական գնահատելով օրինագծի առկայությունը, անհրաժեշտ են համարել հետագայում եւս անդրադառնալ Հայաստան մեքենաներ ներմուծելու եւ տեխզննման հարցերին, քանի որ այսօր էլ շարունակվում է աջակողմյան ղեկավարում ունեցող մեքենաների ներմուծումը:

Ըստ պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ մեքենաների ղեկերը Վրաստանում ձեւափոխվում են, այնուհետեւ ներմուծվում: Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկել է դիտարկել աջակողմյան ղեկը Հայաստանում տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի տնտեսապես չտուժեն այդ գործով զբաղվող քաղաքացիները:

Տես նաեւ՝

«Մենք խաբված ենք». «Ղեկը աջ» նախաձեռնություն