ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամկետները հստակեցվում են
2019-03-14 17:26:14

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են ու այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ, Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Էլմար Մամեդյարովը նաև չի բացառել երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպման հավանականությունը։ Այդ մասին Interfax-ին ասել է, որ նախապես չի  ուզում դրա մասին խոսել, որ աժիոտաժ չստեղծվի:

Մինչ ճշգրտվում են հանդիպման վայրն ու ժամկետները, քաղաքագետները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները արցախյան խնդրի կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ «ձեռնոց նետող» քաղաքականություն է վարում. ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված գործընթացն է բնորոշում Ստյոպա Սաֆարյանը: Քաղաքագետը  նախկինում թույլ տրված երկու խոշոր խեղաթյուրումներ է մատնացույց անում՝ Արցախին դուրս թողնելով բանակցություններից ժամանակին խեղաթյուրվեց հակամարտության սահմանումը՝ էությունը ասում է:

 Հակամարտությունը այդպիսով տեղափոխվեց Հայաստան-Ադրբեջան հարթություն, ինչն էլ ծնեց Մադրիդյան կոչվող սկզբունքները:

Եվ այսօր հենց փորձ  է արվում հստակեցնել առաջարկվող սկզբունքների դրույթները, դա է վախ առաջացրել միջնորդների մոտ: Հայաստանը քայլեր է անում՝ պարտադրելով հաշվի նստել իր թեզի հետ՝ վիճակը բնորոշում է քաղաքագետը«ՀՀ խնդիր չունի  Ալիևի մասին մտածելու նրա դեմքը պահելու համար»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ևս Մադրիդյան փաստաթղթում առկա դրույթների բացահայտման կողմնակից է: Ժողովուրդներին պետք է հասկանալի դարձնել, թե ինչի մասին է փաստաթուղթը, որպեսզի տարընթերցումների տեղիք չտրվի՝ ասում է«Բացատրեք՝ տարընթերցումներից  խուսափելու համար»:

Դիվանագետ Արման Նավասարդյանը հուշում է՝ ՄԽ համանախագահների մեջ միամիտ մարդիկ չկան:

Հաջորդ կարևոր շտկումը, որը պետք է արվի, բանակցային գործընթացի վերականգնումն է՝ ըստ Ստյոպա Սաֆարյանի: Նա  փոքր, բայց շատ էական շտկման անհրաժեշտություն է տեսնում ձևակերպումներում. այն, ինչ ասում է Հայաստանի կառավարությունը, ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխություն է, այլ՝ նախկինում առկա ձևաչափի վերականգնում և այդ հարցում Հայաստանի դիրքերն անխոցելի են։

Որևէ մեկը չի կարող հակադրվել այս իրողության հետ՝ ասում է ի պատասխան Ալիևի հայտարարության, թե  ղարաբաղյան բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը ուղղված են բանակցությունների արգելափակմանը։

0:00
0:00