ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԾԻԳ-երի կրճատումն ու օպտիմալացումը շարունակվում է
2019-03-14 17:39:18

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունում ԾԻԳ-երի կրճատումն ու օպտիմալացումը շարունակվում է: Մինչ  գործադիրում գերատեսչություններին հորդորում են  կրճատել ԾԻԳ-երը, գերատեսչությունները կրճատվողների լիազորություններն առաջարկում են  նոր ստեղծվող այլ մարմինների փոխանցել:

Գործադիրում, սակայն, միշտ չէ, որ կարծիքները համընկնում են: Բախվող կարծիքների դեպքում շատ հաճախ նախագծեր են հանվում օրակարգից:

Դադարեցնել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունն ու   գյուղատնտեսության զարգացման գործակալություն ստեղծել:  Գյուղատնտեսության նախարարության առաջարկն է՝ կառավարությանը:

Մոտ 40 րոպե կառավարությունում փորձում էին հասկանալ ԾԻԳ-ը փակելն ու ՓԲԸ ստեղծելը ինչ է  իրենից ենթադրում:

«Այսինքն՝ կազմակերպաիրավական տեսակն է փոխվում, մենք կարծում ենք՝ պետք է ձեռնպահ մնանք այդ կազմակերպությունը ստեղծելուց»,-  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունից հատված էր:

Ջանջուղազյանի ասածը շփոթմունք է առաջացնում՝ հայտարարեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:   

«Մենք ԾԻԳ-ը չենք լուծարում, ստեղծում ՓԲԸ: Կան գործառույթներ, որոնց մի մասը, որը չի կարող իրականացնել նախարարությունը, դրա համար էլ ստեղծում ենք այդ ՓԲԸ-ն»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

 «Ինչո՞ւ չի կարող այդ ՓԲԸ-ի գործառույթներն իրականացնել նախարարությունը կամ կառավարության այլ մարմին»,- հետաքրքրվեց կառավարության ղեկավարը: Կառույցը գումարը տալիս է բանկին ու չափանիշ սահմանում՝ ասաց:

 «Ստացվում է` այդ մարմինը որևէ դոնորից որպես պետական մարմին վերցնում է գումար, մշակում է ծրագիր, այդ գումարը բովանդակության հետ տալիս է բանկերին, այդ չափանիշներին համապատասխանող գյուղացիներին է տալիս գումարը: Պետական մարմինն էլ կարող է ստուգել՝ չափանիշներին համապատասխանում է այդ գյուղացին, թե ոչ, հետո տրամադրում է գումարը, որը ծախսելուց հետո գումարը փակում է բանկին: Այդ դեպքում, ինչի համար է պետք այդ մարմինը»:

Վարչապետն  արձագանքեց՝ ստացվում է, թե տարբեր վարկերը փակելու համար տարբեր մարմիններ են ստեղծում:

Արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Կառավարությունում փորձում էին հասկանալ՝ որ կառույցին է դոնոր կազմակերպությունը ցանկանում գումար տրամադրել:

Ի վերջո, շուրջ 40 րոպե նախագիծը քննարկելուց  հետո  վարչապետը որոշեց՝ նախագիծն օրակարգից հանել: Կառավարության հաջորդ նիստին ադեն նոր լուծումներ է ակնկալում գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանից:

0:00
0:00