ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ. Նարեկ Բաբայան
2019-03-14 17:00:07

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պետգույքի կառավարման կոմիտեի  ղեկավար Նարեկ Բաբայանը անձամբ է մեկնել Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյան վարժարան ու ծանոթացել պայմաններին: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Բաբայանը:

Նա նշել է, որ կենտրոնական մասնաշենքի մի հատվածն ու մարզական համալիրը օգտագործվում են վարժարանի սաների կողմից: Մնացած ամբողջ մասը չի օգտագործվում:


Պետգույքի կառավարման վարչության պետը հայտնել է, որ լավագույն լուծումն են փնտրում:

«Վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որևէ շահույթ չստանա։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է»,-ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Նախօրեին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր տեղեկությունն այնմասին, որ նախատեսվում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

Նման զարգացումների մասին բարձրաձայնել էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ասելով որ Կառավարությունը բարձունք է հանձնում: