ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ են քննարկում ԵԽԽՎ համազեկուցողները Երեւանում
2019-03-14 18:27:07

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներն արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում են: Հանդիպել են նախագահի, վարչապետի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Քաղաքական հանդիպումներից բացի, սակայն, նրանց օրակարգում էին նաեւ հետաքննչական-իրավական մարմինների հետ հանդիպումները:

Հայաստանի քաղաքական հատվածի մի մասը, օրինակ Հանրապետականը  օրակարգը խոսուն է համարում, մինչդեռ իշխող ուժից մտահոգվելու պատճառներ չեն տեսնում:

«Իմ հանդիպումները նրնց հետ եւ այն հանդիպումները, որտեղ ես ներկա եմ եղել, թույլ են տալիս մտածելու, որ րանք մտահոգություններ չունեն: Շատ դրական են տրամադրված եւ անընդհատ շնորհավորում են մեզ ժողովրդավարական փոփոխությունների առիթով: Բայց բնական է, որ նրանք խնդիր ունեն ծանոթանալու սպասվող փոփոխություններին, բարեփոխումներին»,- ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը հանդիպումների օրակարգից որեւէ մտահոգիչ ենթադրությունների պատճառներ չի տեսնում:

Հայաստանի հարցով եվրոպացի համազեկուցողներն այսօր առավոտյան հանդիպել են արտախորհրդարանական կուսակցություններից մի քանիսի հետ: Հանդիպման մասին տեղեկությունները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ասաց, որ հանդիպմանը մասնակցել է կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի հետ: Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել են հետհեղափոխական Հայաստանի իրենց մոտեցումները: Նաեւ առանձնացրել են ընտրական ստվերային գործընթացը, դիտորդական առաքելությունների զեկույցներից դուրս մնացած փաստերը.

«Հայաստանը կորցրել է խորհրդարանական պետությանը բնորոշ զսպումների, փոխլրացումների սահմանադրական մեխանիզմներն իրականացնելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանն է հանդիսանում ցանկացած իշխանության աղբյուր այսօր: Դա զգացնել է տալիս եւ դատաիրավական համակարգում՝ մասնավորապես եւ հատկապես երկրորդ նախագահի հանդեպ հարուցած պրոցեսը, որը Սահմանադրության հետ որեւէ աղերս չունի, քաղաքական մոտիվներով այլ բազմաթիվ գործեր, սելեկտիվ արդարադատության դրսեւորում: Այն ամենը ինչ ներկայացրեցրի, այդ ամենը ներկայացրել ենք»,- նշեց Աշոտյանը:  

Բացասական երեւույթների մասին եվրոպացի գործընկերների մոտ բարձրաձայնող ընդդիմադիրներին նախկին իշխանությունը բազմիցս է մեղադրել «կեղտոտ լվացքը» դուրս բերելու մեջ: Նույն գործելաոճը արդյո՞ք այժմ ընդունելի է արդեն իրենց համար:

«Շատ պարզ ու ազնիվ, շատ տղամարդավարի պատասխանեմ: Եթե նման բանում պետք է մեղադրեն մեզ հիմա, ապա պետք է ընդունեն այդ դեպքում գործող իշխանությունները, որ 10-15 տարի զբաղվել են նման բանով պետության հանդեպ»,- հավելեց Արմեն Աշոտյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ցավագին չեն ընդունում ընդդիմադիրների հանդիպումներն ու եվրոպացի զեկուցողներին փոխանցված նյութերը:

Առաջիկայում ԵԽԽՎ-ում հրապարակվելու է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ» զեկույցը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը այս աշխատանքներում կարեւորում է մեկ այլ ուղղություն:

Վերջին անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անդրադարձել հայաստանյան 3 բարձրաստիճան կանանց հանդեպ սոցիալական մեդիայում տգեղ եւ վիրավորական հռետորաբանության հարցին: Այս համատեքստում տրվել են Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Լենա Նազարյանի անունները:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ առաջիկա զեկույցում առանձին անդրադարձ կլինի լրատվամիջոցներով եւ սոցիալական հարթակներում ատելության եւ ագրեսիայի քարոզին: 

0:00
0:00