ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ են հյուրասիրել նախագահ Զուրաբիշվիլիին
2019-03-14 18:31:40

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր ավարտվեց Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Հայաստան։ Նախօրեին՝ երեկոյան նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ այցելել է երեւանյան ռեստորաններից մեկը, համտեսել հայկական խոհանոցը, խոստացել՝ վերադառնալ:

Որպես նախուտեստ՝ իման բայալդի, կանաչեղեն, հայկական պանրի ու մսի տեսականի, ինչպես նաև հումուս. սրանք այն նախուտեստներն են, որ Վրաստանի  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հասցրել է համտեսել՝ ծանոթանալով հայկական խոհանոցի համերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հյուրերին «Չինար» հայկական ռեստորանում է ծանոթացրել մեր ավանդական խոհանոցին:

Ռետորանում նախագահ Զուրաբիշվիլիի այցին պատրատվելու համար 5-6 ժամ ժամանակ են ունեցել:

Առաջին ճաշատեսակը՝ հայկական ավանդական տոլման է եղել՝ իր երկու տեսակներով՝ կաղամբով ու խաղողի թփով, ասում է «Չինար» ռեստորանի շեֆ խոհարար Աննա Համբարձումյանը: Բայց, այնուամենայնիվ, երկորդ ճաշատեսակն ավելի է դուրս եկել Վրաստանի մեր հյուրերին:

«Հորթի միսն այնքան նուրբ էր, որ կարելի էր գդալով ուտել։ Պատված էր հայկական համեմունքներով և աջիկայով պատրաստված հատուկ սոուսով»,-ասում է Համբարձումյանը։

Մոտ երկու ժամ տևած ճաշից հետո նախագահ Զուրաբիշվիլին դատարկ ձեռքերով «Չինար»-ից չի գնացել. նվերի տուփում հայկական գաթա, ազնվամորու և սալորի տնական լիկյոր, կոմպոտ և ջեմեր են եղել։

Շեֆ խոհարարն ասում է՝ իրեն անձամբ գոհունակություն չեն հայտնել, բայց նախագահը իր կարծիքը հայկական ուտեսների մասին հայտնել է՝ լավ ու համեղ, գոհ է մնացել, ասում է:

Հայաստանի ու Վրաստանի խաչմերուկները միայն կառավարական սեղանի շուրջ չէ, որ հատվել են:

Համի հարցով չեն վիճում՝ խոհանցողը միացնում է, ոչ բաժանում, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն է ասում:

«Կլինի փառատոն, կամ գուցե մեկ այլ ֆորմատով  համատեղ աշխատանք՝ հայ ու վրացի խոհարարների միջև: Փառատոնի շրջանակում կպատրաստվեն հայկական ու վրացական այնպիսի ուտեստներ, որոնք նմանություններ ունեն: Մենք երկար ժամանակ միասին ենք ապրել, մենք նույն տարածաշրջանի ժողովուրդներ ենք, մեզ վրա մշակութային նույն ազդեցությունն է, հետևաբար այլ կերպ չէր կարող լինել»,-
ասում է Մամուլյանը։

Թբիլիսիից Վրաստանի խոհարարների ֆեդերացիայի փոխնախագահ Մանուել Ֆաունդեզ Բարանդան Հայաստանի իր գործընկեր Սեդրակ Մամուլյանին «Բարև»-ով է ողջունում, հետո պատասխան «Գամարջոբա»-ն ստանում:

«Կարծում եմ, որ ուսանողների փախանակումը, համատեղ ծրագրերը, փորձի փոխանակումը շատ կարևոր է, կրթական ծրագիրն է շատ կարևոր»:

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայկական խոհանոցից գոհ էր, գուցե այն պատճառով, որ երկու խոհանոցներում համերին իրար նման են:

Ու, Վրաստանի նախագահը կպահի՞ իր խոսքն ու նորից կնստի հայկական սեղանի շուրջ, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց որ հայ ու վրացի խոհարարներն առաջիկայում «կմենամարտեն» իրենց դաշտում, դա արդեն պարզ է:

0:00
0:00