ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-15 10:19:36
  • «Իրատես». «Բարեփոխումներին դեմ է աշխատում պետական ապարատի առնվազն 50 տոկոսը»
  • «Ժողովուրդ». Այլևս չես կարող բողոքել, որ ճնշեցին
  • «Առավոտ». Բոլորի համար «պուպուշ» չես լինի
  • «Փաստ». «Թե՛ հասարակական, թե՛ կառավարության շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի կոնսենսուսային պատկերացում չկա»

«Բարեփոխումներին դեմ է աշխատում պետական ապարատի առնվազն 50 տոկոսը»

«Իրատես»-ը զրուցել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ: «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներից է, նշում է թերթը, որ խորհրդարան գալու առաջին օրերին հայտարարեց, թե պետք չէ ոչ էական հարցերի վրա ժամանակ վատնել, հասարակությունն օր առաջ սպասում է տնտեսական փոփոխությունների, ԱԺ-ն պետք է գործի անցնի։ Պատգամավորից «Իրատես»-ը հետաքրքրվել է` այսօր նրան բավարարու՞մ են տնտեսության զարգացման տեմպերը։

«Տնտեսական փոփոխությունների տեմպն իշխանությամբ չի պայմանավորված, այլ ժողովրդով: Բերեմ մի օրինակ. շենքերում տեղադրված հին, մեծ ժամացույցներ կան, որոնք երկար տարիներ չեն աշխատել ու հանկարծ պետք է գործի դրվեն։ Պատկերացնու՞մ եք, որքան դժվար են ատամնանիվներն իրար հետ պտտվելու։ Հայաստանում մոտավորապես նույն վիճակն է. «ատամնանիվներն» ուզում են ժանգից ազատվել ու պտտվել, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հիմա դեռ ճռռալու պահն է, երբ ուզում են տեղից պոկվել։ Հուսով եմ՝ մինչ տարեվերջ այդ «ատամնանիվները» ներդաշնակ կպտտվեն»,- պատասխանել է Կարապետյանը։

«Տնտեսական փոփոխությունների տեմպն իշխանությամբ չի պայմանավորված, այլ ժողովրդով: Բերեմ մի օրինակ. շենքերում տեղադրված հին, մեծ ժամացույցներ կան, որոնք երկար տարիներ չեն աշխատել ու հանկարծ պետք է գործի դրվեն։ Պատկերացնու՞մ եք, որքան դժվար են ատամնանիվներն իրար հետ պտտվելու։ Հայաստանում մոտավորապես նույն վիճակն է. «ատամնանիվներն» ուզում են ժանգից ազատվել ու պտտվել, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հիմա դեռ ճռռալու պահն է, երբ ուզում են տեղից պոկվել։ Հուսով եմ՝ մինչ տարեվերջ այդ «ատամնանիվները» ներդաշնակ կպտտվեն»,- պատասխանել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ բարեփոխումներին դեմ է աշխատում մեր լրատվական դաշտի 80 տոկոսը, պետական ապարատի՝ առնվազն 50 տոկոսը։ «Սա շատ վատ գործընթաց է, բայց մենք կհաղթահարենք»,-վստահեցրել է նա։

Այլևս չես կարող բողոքել, որ ճնշեցին

Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի տնտեսական վիճակի ու վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավորությունների մասին:

Ծրագրած տնտեսական հեղափոխությունը ե՞րբ իրականություն կդառնա հարցին նա պատասխանել է, որ յուրաքանչյուրը` ամեն մի գործարար, մենեջեր, սեփականատեր, ինքն իր մեջ պետք է փոխի իր մոտեցումները, հեղափոխության ենթարկվի.

«Ի՞նչ անի. նոր տեխնոլոգիաներ ներկրի, մենեջմենթի որակը փոխի, մրցունակ դառնա, որովհետեւ շուկան բացվել է թե՛ներկրման, թե՛ արտահանման, թե՛ ներդրումների համար: Այլեւս չես կարող բողոքել, որ ճնշեցին, այս օլիգարխին տվեցին, ազատ մրցակցության շրջան է, բայց այդ դեպքում դու պետք է կարողանաս մրցունակ լինել, պետք է փոխվես: Հետո արդեն պետությունից պահանջես պայմաններ, օրենսդրություն քաղաքականություն, վարչարարություն, որի ծիլերը, տեսնում ենք, կա»:

«Ի՞նչ անի. նոր տեխնոլոգիաներ ներկրի, մենեջմենթի որակը փոխի, մրցունակ դառնա, որովհետեւ շուկան բացվել է թե՛ներկրման, թե՛ արտահանման, թե՛ ներդրումների համար: Այլեւս չես կարող բողոքել, որ ճնշեցին, այս օլիգարխին տվեցին, ազատ մրցակցության շրջան է, բայց այդ դեպքում դու պետք է կարողանաս մրցունակ լինել, պետք է փոխվես: Հետո արդեն պետությունից պահանջես պայմաններ, օրենսդրություն քաղաքականություն, վարչարարություն, որի ծիլերը, տեսնում ենք, կա»:

Նա նաև ասել է, որ այժմ ազատ շուկայի զգացում կա, որն ամենակարեւորն է, եւ եղած ձեռքբերումներն այդտեղից են գալիս: Հատկապես դա նկատվում է մանր եւ միջին բիզնեսում, խոշորների համար էական բան չի փոխվել, որովհետեւ նրանք կայացած են. « Միջինն ու մանրը, որ գիտեն, հնարավորություն ունի 0-ից սկսել, եթե լավ աշխատեց, կհասնի հաջողության, եթե վատ` կսնանկանա, բայց այդ ազատության զգացումը, հավասարության զգացումը...»

Բոլորի համար «պուպուշ» չես լինի

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադարձել է Օպերայի մոտակայքում գործող սրճարանների ապամոնտաժման խնդրին ու այդ գործընթացի շուրջ ստեղծված լարված մթնոլորտին: Քաղաքային նախորդ իշխանությունները սխալ էին վարվել՝ սրճարանների թույտվություն տալով, բայց, նրա կարծիքով, մի քանի տարի կարելի էր հանդուրժել այդ սրճարանների գոյությունը՝ մանավանդ, որ դրանց սեփականատերերը պայմանագրեր էին կնքել քաղաքապետարանի հետ մի մինչեւ 2022-23 թվականները: Սրճարանները քանդելու որոշումը կարելի էր հետաձգել, իսկ այդ ընթացքում կատարել ինչ-որ «կառուցողական» աշխատանք:

«Պարզ է, որ մի քանի ամսում հնարավոր չէ ազատել մեզ «հուսահատության գազելներից» կամ մետրոյի կայարան կառուցել (այստեղ, ի դեպ, ոչ մի առաջընթաց չի նկատվում), բայց որոշ աշխատանքներ հնարավոր էր գոնե սկսել: Օրինակ, նախորդ 10 տարիների ընթացքում բարեկարգվել են «Երազ» գործարանի եւ Հանրապետական հիվանդանոցների մոտի այգիները, «Երիտասարդական» մետրոյի կողքի ստորգետյա անցումը, կառուցվել է Ծիծեռնակաբերտի ավտոճանապարհը, որը միացնում է Լենինգրադյան-Իսակով փողոցները, կառուցվել է նաեւ Դավիթաշեն -Աշտարակի խճուղի ճանապարհը: Այդ տեսակի նախագծերը հնարավոր էր նախաձեռնել, որպեսզի 2-3 տարի հետո ավելի հեշտ լիներ ասելու՝ «ահա մենք լավը կառուցել ենք, իսկ հիմա վատը քանդում ենք», -գրում է Արամ Աբրահամյանը:

Բայց եթե ապամոնտաժելու որոշումն ընդունվել է, ապա այն առանց տատանումների եւ հետաձգումների պետք է իրականացվի. «Միշտ կհայտնվեն բողոքող խմբեր, եւ եթե այդ բողոքների հիմա վրա որոշումները «հետողորմյա» արվեն, ապա կարելի է ընդհանրապես ոչ մի որոշում չընդունել, պաշտոնյաները կարող են դուրս գալ փողոց եւ անցորդներին կարկանդակներ բաժանել: Սա է բոլորի համար «պուպուշ» լինելու միակ տարբերակը»:

«Թե՛ հասարակական, թե՛ կառավարության շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի կոնսենսուսային պատկերացում չկա»

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որ 2020 թ. հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։ Առհասարակ, նշված խնդիրն ու հանձնաժողովի ստեղծման երկարաձգումը որքանո՞վ է տեղավորվում կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ:

«Փաստ»-ի հարցին հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը պատասխանել է, որ վերջնական ձևավորված մոտեցման խնդիր կա, թե ինչպիսի ինստիտուցիոնալ համակարգ ենք ունենալու, կամ պետք է ունենանք կոռուպցիայի դեմ պայքարում:

«Թե՛ հասարակական, թե՛ կառավարության շրջանակներում կոնսենսուսային ինչ-որ պատկերացում չկա: Չկա պատկերացում, թե, վերջիվերջո, ի՞նչ ինստիտուցիոնալ համակարգ ենք ուզում ունենալ, որը պետք է մեզ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար», - ասել է նա:

Թվարկելով դեռ նախորդ կառավարության ժամանակ քննարկված մոդելները՝ Մարատ Ատովմյանը շեշտել է, որ, իր կարծիքով, լավագույն տարբերակը ունիվերսալ մարմին ունենալն է: Նրա խոսքով, եթե տարբեր մարմիններ առնչվեն կոռուպցիայի դեմ պայքարին, չի բացառվում, որ մի մարմինն իր բացթողումը գցի մյուսի վրա. «Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ մեր հանրային կառավարումը զարգացած չէ: Օրինակ, կա վերահսկիչ պալատի և իրավապահ մարմինների օրինակը. վերահսկիչ պալատը բացահայտումներ էր անում, նյութերն ուղարկում էր դատախազություն, դատախազությունը՝ ոստիկանություն, վերջում էլ ասում էին՝ հանցակազմի բացակայության պաշտճառով գործը չի հարուցվել: Վերահսկիչ պալատին ասում էին՝ գործն ի՞նչ եղավ, ասում էր իրավապահներն են զբաղվում: Իրավապահներն էլ ասում էին՝ հանցակազմ չեն գտել»:

Նա շեշտել է, որ իր մտավախությունը հենց նշվածն է. «Պետք է քննարկվեն մոտեցումները, և ձևավորվի ինչ-որ մի մոդել, որ պրակտիկայում այդպիսի խնդիրներ չունենանք»: