ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոդայիկ դարձած մասնագիտություններ, բայց որակ չապահովող մասնագետներ
2019-03-15 11:38:37

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Կրթություն և աշխատաշուկա. երկուսի միջև Հայաստանում գոյություն ունեցող անջրպետը այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Խնդիրն առ այսօր արդիական է, վկան՝ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթությամբ հազարավոր գործազուրկների բանակը: Նրանց ստվար մի հատված գրանցված է հանրապետությունում գործող զբաղվածության ծառայության տարածքային կենտրոններում: Տարեկան կտրվածքով նրանցից քանիսին է հաջողվում աշխատանք գտնել այս ծառայությունների միջոցով: Որո՞նք են հայկական աշխատաշուկայի առանցքային խնդիրները:

Ուզում եմ աշխատել, բայց աշխատանք չկա, չեմ գտնում, բառերը մեզ ուղեկցում են անընդհատ: Մեզ զանգահարած քաղաքացին էլ ապարդյուն աշխատանք փնտրողների թվում է: Զբաղվածության ծառայություն դիմելուց հետո էլ նրա խնդիրը չի լուծվել, փոխարենը՝ անվստահությունն ու հոռետեսությունն է ավելացել:

«Ունեմ դեղագործի մասնագիտություն: Արդեն հինգ տարի աշխատանք եմ փնտրում: Զբաղվածության ծառայությունում ինձ ուղղորդեցին դեղատուն, պրակտիկա անցա, բայց աշխատանքի ընդունվել չկարողացվա: Ես չեմ կարծում, որ այս ծառայության միջոցով հնարավոր է աշխատանք գտնել: Կամ՝ գուցե իմ բախտը չբերեց»,- ասում է նա:

Քաղաքացու բախտը չի բերել, քանի որ նա չի հայտնվել 2018-ին զբաղվածության ծառայությունների միջոցով աշխատանք գտած շուրջ 12 հազար մեր հայրենակիցների թվում: Ցուցանիշը «Ռադիոլուրին» է ներկայացանում Զբաղվածության պետական ծառայության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը: Նրա տվյալներով՝ 2018-ին զբաղվածության ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների վիճակագրությունն այսպիսին է. աշխատաշուկայի ամենամեծ խնդիրն այսօր անհամապատասխանությունն է առաջարկի ու պահանջարկի միջև: Ինչ ունենք այս ոլորտում. մոդայիկ դարձած, բայց աշխատաշուկայում քիչ պահանջարկ ունեցող մի շարք մասնագիտություններ, մյուս կողմում՝ պահանջարկ ունեցող, բայց պահանջվող որակ չապահովող մասնագետներ:

Մասնագիտական կրթություն - աշխատաշուկա անհամապատասխանության խնդիրը բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին, որոնք պլանային տնտեսությունից անցում են կատարել շուկայական հարաբերություններ՝ ասում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Փիլիսոփալության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, աշխատաշուկային արձագանքելու՝ աշխարհում ընդունված արդյունավետ միջոցներից են այսօր սոցիոլոգիական հետազոտությունները: Գիտպետկոմի ֆինանսավորմամբ վերոնշյալ ամբիոնի իրականացրած հետազոտությունը փորձ է բացահայտելու մանկավարժական համալսարանի շրջանավարտների ներգրավվածությունը հայկական աշխատաշուկայում

«Մենք վերցրել ենք 2014-ի երեք ֆակուլտետների շրջանավարտների ցուցանիշները: Նրանց շուրջ 67 տոկոսն այսօր ունի աշխատանքային զբաղվածություն»:

ԱՎԾ տվյալներով՝ 2017-ին 25-29-ը տարեկանների շրջանում գործազրկությունը կազմել է ավելի քան 23 տոկոս: Համեմատաբար ավելի հեշտ են աշխատանք գտնում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի մասնագետները: Աշխատաշուկային ավելի դժվար են ինտեգրվել բանասերները:

0:00
0:00