ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2019-03-15 13:14:30

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը երեկ ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ դատարանը որոշումը կհրապարակի այսօր, ժամը 15:00-ին:

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր եւս 2 ամսով երկարացնել 2–րդ նախագահի կալանավորման ժամկետը։ Միջնորդությունը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Երեկվա դատական նիստին մասնակցել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը բավականին երկար բացատրություն է տվել՝ մոտ 40 րոպե:

Հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր: