ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ արտաքին քաղաքական հարցերը բաց օրակարգով՝ խորհրդարանում
2019-03-15 13:34:19

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել է Ազգային ժողով։ Նա հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ է կատարվում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի: