ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանի քաղաքապետն այցելել է բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած կնոջը
2019-03-15 15:39:06

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։  Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։ Արմեն Մուրադյանի առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը: