Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
2019-03-15 16:03:40

Դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ նրա նկատմամբ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը մերժվեց։ Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Դրանից հետո ՀՔԾ-ն արդեն երկրորդ անգամ է միջնորդում երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, երկու միջնորդություններն էլ դատարանը բավարարել է: Փետրվարի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր կալանքի երկարաձգման որոշման դեմ պաշտպանական խմբի բողոքը: