Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանը ևս փակեց իր օդային տարածքը Boeing 737 Max-ի համար
2019-03-15 17:00:16

Իրանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքների համար: Ինչպես նշվում է Ռոյթերսում, Իրանը միացել է այն երկրներին, որոնք որոշել են իրենց օդային տարածքը փակել Boeing 737 Max-ի ինքնաթիռների համար:

Ավելի վաղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ արգելել  է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում:

Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները: Եթովպիայում ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։  Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 35 երկրի քաղաքացի են։