ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շուրջ 4000 տ արտահոսք Արծվանիկ պոչամբարից
2019-03-15 17:33:55

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կատարված ուսումնասիրության արդյունքները: 

Մի քանի ամիս տևած աշխատանքների ընթացքում տեսչական մարմինը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 380 մլն դրամից ավելի  վնաս և ներկայացվել է փոխհատուցման պահանջ։   

Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի   հողամասերի մի մասը պոչանքով են լցված: Այս համայնքները հեռու չեն  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը ստուգումներ է իրականացրել ու պարզել՝ 2017 թվականի հունվարի 25-ին, 26-ին, 27-ին և փետրվարի 3-ին Արծվանիկ պոչամբարից տեղի է ունեցել 398,4 տոննայի արտահոսք:

«Ընկերությունը խախտել է նաև ջրառի պահանջը։ Ջրառն իրականացվում է Ողջի, Գեղի և Սակքար գետերից, որոնց վրա տեղադրված չեն ջրաչափեր։  2014 թ.նոյեմբերի 1-ից մինչև 2017 թ. ապրիլի 20-ն ընկերությունն աշխատել է նաև առանց մթնոլորտային արտանետումների չափման»։

0:00
0:00

Տեսչական մարմինն արտահոսքեր է արձանագրել նաև կոմբինատի խողովակներից։ Իսկ վթարային իրավիճակների համար նախատեսված ավազանները, պարզվել է,  մասնակի են ծառայում իրենց նպատակին: 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի ապրիլի 20-ն ընկերությունն աշխատել է առանց մթնոլորտային արտանետումների չափման։ 

Կապանից բնապահպան ակտիվիստ Դավիթ Հակոբյանն ընգրկված էր աշխատանքային խմբում: 

«Նույնիսկ եթե պոչամբարից արտահոսք տեղի չունենա, վտանգավորության աստիճանը  գրեթե  նույնն է, որքան արտահոսքից հետո: Եթե պոչամբարը գտնվում է Չափնի գյուղից 1-2 կմ հեռավորության վրա, ու եթե օրվա որոշակի ժամերի ու տարվա որոշակի օրերի ուժեղ քամու պատճառով ծանր մետաղներով հագեցած փոշին  տարածվում է բնակավայրերի, բանջարանոցների, տների մեջ, դե պատկերացրեք, թե դա ի նչ վնաս կարող է տալ»,- ասում է Դավիթ Հակոբյանը:

Արծվանիկը Հայաստանի ամենամեծ պոչամբարն է: Առաջին հայացքից այն  մեծ լիճ է հիշեցնում: Իրականում լցված է ծանր մետաղներով  հագեցած թունավոր նյութեով:

Արծվանիկի նախկին գյուղապետ Անուշավան Հարությունյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ իր ղեկավարած տարիներին՝ 2008-ից սկսած Արծվանիկի հողերը գերակա շահ չեն ճանաչվել: Մինչև այդ, սակայն, գյուղացիներից հողեր վերցրել են:

«Նախկինում բնակիչները գոհ էին, այժմ՝ դժգոհ»,- ասում է Հարությունյանն ու հավելում. «Էն ժամանակ, որ տվել էին, ժողովուրդն ահագին փող է ստացել, ուրախացել էին, որ փող են տվել, հիմա արդեն  պոչամբարից են բողոքում, որ մեր հողերը վերցրել են»:

Բնապահպան ակտիվիստ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Կապանի  տարածաշրջանի  գյուղերի հողատարածքների մի  մասն արդեն հնարավոր չէ մշակել: Արծվանիկի նախկին գյուղապետը հակառակն է  պնդում:

«Ինչի մասին ա խոսքը: Ինչքան հող, որ իրանք վերցրել են, նույնիսկ պոչամբարը էդ հողին չի հասել, էդ մարդիկ էդ հողերը օգտագործում են»:

Իրենց՝ կապանցիների կարծիքը Զանգեզուրի պղնձամոլիբեդնային կոմբինատի աշխատանքի մասին տարբեր է:  Բնապահպանական  ռիսկեր տեսնում են, բայց առաջնայինը համարում են աշխատատեղերի հարցը:

Բնապահպան ակտիվիստ Դավիթ Հակոբյանը համոզված  է, որ Կապանի տարածաշրջանն այլընտրանքային աշխատատեղեր ունենալու բոլոր հնարավորություններն ունի: