ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր Զելանդիայի ահաբեկչությունն ու հայկական տառերը
2019-03-15 19:17:12

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Այսօր աշխարհը ցնցվել է հերթական արյունալի ահաբեկչությունից: Այս անգամ՝ Նոր Զելանդիա, Քրյասթչըրչ քաղաք. թիրախում էլ ոչ թե եկեղեցիներն են, այլ մզկիթները:

49 զոհ, ավելի քան չորս տասնյակ վիրավոր: Նոր Զելանդիայի ահաբեկչությունն ու ամենաուշագրավ ու մտահոգիչ փաստը՝ մեզ համար՝ հարձակվողների զենքի պահունակի վրայի հայերենով գրությունը:

Զինված անձինք ցերեկվա աղոթքից հետո՝ տեղական ժամանակով 13:45-ին ներխուժել են իրարից ոչ հեռու գտնվող մզկիթներ, փակել դրանց դռերն ու կրակ բացել անմեղ մարդկանց վրա: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մի մզկիթում եղել է մոտ 200,  մյուսում՝ 300 մարդ: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում:


Հարձակվոքները, ինչպես ավելի ուշ հայտնել են իրավապահները, չորսն են եղել՝ երեք տղամար և մեկ կին: Նրանցից մեկը, ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը, նախ սեղմել է հեռախոսի ձայնագրման կոճակը, 17 րոպե տևողությամբ տեսանյութ հրապարակել, որում երևում է նաև մզկիթ մտնելու և անմեղ մարդկանց վրա կրակ բացելու պահը:

Տեսանյութից բացի Բրենթոն Տարանտը համացանցում հրապարակել է նաև  37 էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը եւ ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչըրչի մզկիթում, կոչ է արել սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Գրությունից նաև պարզ է դաձնում, որ հարձակվողներ  աջ ազգայնական հայացքների կրող են ու ոգեշնչվել են տարիներ առաջ Նորվեգիայում ահաբեկչություն իրականացրած Անդերս Բրեյվիկի գաղափարներով։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը տեղի ունեածը երկրի  պատմության  ամենացավոտ եւ մութ էջերից մեկն է որակել: Նա հայտարարել է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն էլ ահաբեկչական գործողություն են. հավատացյալների նկատմամբ իրականացվել է հարձակում, այն դեպքում, երբ Նոր Զելանդիայի բնակիցրները պետք է ապրեն անվտանգ պայմաններում:

Աշխարհը ու մահմեդական երկներն այսօր դատապարտել են Նոր Զելանդիայի ահաբեկչությունը: Այն մեկնաբանել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը, այն կապելով աշխարհում մահմեդականների դեմ աճող ատելության և ռասիզմի հետ:

Նոր Զելանդիայի ահաբեկչության ևս մեկ հանգամանք այսօր գրավել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը. Քրայսթչըրչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերենով, լեհերոնով և իսպաներեով գրություններ կանգրություն է  արել ավտոմատի պահունակի վրա։

Դրանք պատմական իրողություններ են՝ մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակները թվարկող գրություններ։ Օրինակ՝ 1683 թվականի Վիենայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացմանը, Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտը, որում ռուսները ջախջախեցին օսմանյան բանակն Էնվերի գլխավորությամբ։ Հենց այս գրությունն է հայերենով:

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը դեռ վաղ է համարում երևույթին գնահատական տալը՝ տեղեկատվության անբավարար լինելու պատճառով: Այսուհանդերձ արդեն նկատելի է համարում, որ իսլամական աշխարհի առաջնորդների կողմից այսօր հնչած գնահատականները վկայում են, որ տեղի ունեցածն ընկալվել է որպես մահմեդականների դեմ ուղղված գործողություն, ինչը խիստ մտահոգիչ է ու խնդրահարույց.

«Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործողությանը տրվի հենց իրական գնահատական, քանի որ այն իրականացնողները ծայրահեղ պահպանողական գաղափարներ դավանող անձինք են և հստակ թիրախավորել են Թուրքիայի նախագահին և Գերմանիայի կանցլերին: Հենց սա է վտանգավոր միտումներ պարունակում, որոնք կարող են որոշակի ազդակներ առաջացնել Թուրքիայում»,- ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայկական գրությանը, ապա Արմեն Պետրոսյանը չի կարծում, որ այն կարող է հայերի դեմ օգտագործվել:

«Կրկին շեշտեմ այդ գրությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ այն թողած անձինք ունեն ընդգծված հակակրանք Օսմանյան կայսրության, Թուրքիա պետության դեմ և հենց այս համատեքտում են ընտրել այդ գրությունները: Չեմ կարծում, որ հայկական կողմը կարող է թիրախավորվել, գուցե Թուրքիայի շատ ավելի ցածր հասարակական մակարդակներում հակահայկական տրամադրությունների պատճառ դառնա, բայց ոչ թիրախավորված հակահայկական գործողությունների»,-նշեց Արմեն Պետրոսյանը:

Հայաստանի արտգործնախարարությունը այսօր ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի իշխանություններին և ժողովրդին՝ դատապարտելով ահաբեկչության և բռնության ցանացած դրսևորում: 
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ հաշվի առնելով մահմեդական աշխարհի արձագանքը՝ հայկական կողմը մեսիջներ պետք է հղի նաև մահմեդական աշխարհին: 

0:00
0:00