ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և տնտեսական գործունեությունը
2018-08-07 12:30:40
Մոգերինին ասել է, որ անում են ուժերի ներածին չափով ամեն բան, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային համաձայնագրից, որպեսզի Իրանը շարունակի տնտեսական օգուտ ստանալ այդ գործարքից, որն օգուտ է տալիս այդ երկրի ժողովրդին, քանի որ վստահ են, որ դա համապատասխանում է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության ոլորտում շահերին: «Մենք կոչ ենք անում փոքր և միջին ձեռնարկություններին ակտիվացնել իրենց գործունեությունն ինչպես Իրանի հետ, այնպես էլ այդ երկրի ներսում, դա մեզ համար առաջնահերթություն է անվտանգության ոլորտում»,- նշել է Մոգերինին՝ ընդգծելով, որ տնտեսական շփումները միջուկային գործարքի բաղկացուցիչ մասն են կազմում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: