ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-16 09:58:59
  • «Փաստ». Ստոր­գետ­նյա ավ­տո­կա­յա­նա­տե­ղին կապ չու­նի կա­նա­չա­պատ­վե­լիք տա­րած­քի հետ
  • «Առավոտ». Ի՞նչ եղավ անցումային արդարադատությունը
  • «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը
  • «Հայկական ժամանակ». Սաբոտաժ անողն Աբովյանի համայնքապետն է

Ստոր­գետ­նյա ավ­տո­կա­յա­նա­տե­ղին կապ չու­նի կա­նա­չա­պատ­վե­լիք տա­րած­քի հետ

«Փաստ»-ը գրում է, որ Օպերայի տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման ժամանակ բարձրացված աղմուկ-աղաղակից հետո, երբ «Ջազզվե» սրճարանի տնօրինությունը հայտարարություն տարածեց, որ այլևս բողոքի ակցիաներ չի իրականացնելու, հասարակության շրջանում սկսեվել են այլ՝ ապամոնտաժման հետ կապ չունեցող թեմաներ շրջանառել: Հիմա էլ, թե՝ տարածքը կանաչապատելու դեպքում կվնասվի Օպերայի շենքի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին և կենտրոնը մեքենաներից լիցքաթափող այդ կարևորագույն կառույցի ապագան կարող է հարցականի տակ դրվել, եթե ծառեր տնկվեն, դրանց արմատներն ու ոռոգման համակարգը ժամանակի ընթացքում կվնասեն այդ կառույցը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման ասեկոսեներ տարածողները պարզապես չգիտեն, թե Օպերայի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում:

«Կանաչապատումը չի կարող վնաս պատճառել ստորգետնյա ավտոկայանատեղիին, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվում է կառույցը, սահմանափակվում է ասֆալտապատ տարածքով, իսկ մնացած տարածքներում հիմնական գրունտն իր հողային շերտերով պահպանված է: Այսինքն, ավտոկայանատեղին ավարտվում է երեխաների խաղահրապարակի հատվածում, և այնտեղ, որտեղից սկսվում են սրճարանները, որևէ կապ չունեն այդ շինության հետ: Միայն մի փոքր հատված կա՝ կայանատեղիի մուտքից մինչև ավտոկայանման հատված, բայց դա նույնպես հաշվի է առնվել, և այս առումով ևս որևէ խնդիր չկա»,- ասել է Մ. Մինասյանը:

«Կանաչապատումը չի կարող վնաս պատճառել ստորգետնյա ավտոկայանատեղիին, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվում է կառույցը, սահմանափակվում է ասֆալտապատ տարածքով, իսկ մնացած տարածքներում հիմնական գրունտն իր հողային շերտերով պահպանված է: Այսինքն, ավտոկայանատեղին ավարտվում է երեխաների խաղահրապարակի հատվածում, և այնտեղ, որտեղից սկսվում են սրճարանները, որևէ կապ չունեն այդ շինության հետ: Միայն մի փոքր հատված կա՝ կայանատեղիի մուտքից մինչև ավտոկայանման հատված, բայց դա նույնպես հաշվի է առնվել, և այս առումով ևս որևէ խնդիր չկա»,- ասել է Մ. Մինասյանը:

Նախագծի պահանջներին համապատասխան կանաչապատում իրականացնելու համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթի ավարտից հետո հնարավոր կլինի մանրամասն ուսումնասիրել, թե որ ընկերության առաջարկած պայմաններն ու լուծումներն են ամենաշահեկանն ու գրագետը:

Ճարտարապետների միության նախագահը նշել է նաև, որ ինչ ծառեր էլ տնկվեն, դրանք իրարից այնքան հեռու են, որ արմատները չեն էլ կարող անգամ ավտոկայանատեղիի պատերին հասնել: Բացի այդ, կառույցն այնպիսի նյութերից է կառուցված, որ արմատները եթե անգամ դրան հասնեն, չեն կարող վնասել:

«Օպերայի բակի երկու օղակաձև հատվածներն ու ստորգետնյա ավտոկայանատեղին իրարից բավականին հեռու են: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ կան, որոնք դենտրոլոգներին հնարավորություն են տալիս հետաքրքիր լուծումներ առաջարկել, իսկ տարածքը, որն ազատվելու է, բավարար է, որպեսզի այնտեղ նորմալ կանաչապատում իրականացվի»,- ասել է Մ. Մինասյանը:

Ի՞նչ եղավ անցումային արդարադատությունը

«Առավոտ»-ի խմբագրականն անդրադարձ է «անցումային արդարադատության» խնդրին:

«Շատերի տպավորությամբ անցումային արդարադատությունը արագացված կարգով բոլոր կաշառակերներին պատժելն է, կամ՝ օլիգարխներին «թափ տալը»: Այնինչ կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելը «սովորական ռեժեմով» աշխատող իրավապահ մարմինների գործն է, եւ, ի դեպ, խորհրդարանը եւ կառավարությունն իսկապես պետք է «արագացված» աշխատեն հակակոռուպցիոն միջոցառումների վրա: Օլիգարխներին արդեն բավականաչափ թափ են տվել, բայց տնտեսությունը, ինչպես որ ոմանք կանխատեսում էին, դրանից չծաղկեց: Այդ «թափ տալն» էլ է որոշակի հարցեր առաջացնում. Ալեքսանդր Սարգսյանն, օրինակ, պետությանը (Արցախի բանակին) նվիրել է 20 միլիոն դոլար: Եթե դա բարեգործություն է, ապա պետությունը պետք է մտահոգվի այդ փողերի ծագման հարցով, իսկ եթե բռնագանձում է, ապա, ինչու հենց 20 միլիոն, ոչ թե 15 կամ 150»,-գրում է Ա. Աբրահամյանը:

Բայց եղած երազանքներն ու պատկերացումները («ամեն ինչ կիսել») կապ չունեն անցումային արդարադատության միջոցառումների հետ. «Մասնավորապես, եթե ունենք հարյուրավոր նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որոնց օրինական եկամուտների եւ ունեցվածքի միջեւ «սարի ու ձորի» տարբերություններ կան, ապա (անկախ նրանից՝ իրավապահ մարմինները հարցեր ունեն այդ մարդկանց հետ թե ոչ) անցումային արդարադատության համապատասխան մարմինը քննություն է անցկացնում, հրապարակում է այդ պաշտոնյաների ցուցակը, իսկ պետությունը հայտարարում է, որ այդ մարդիկ այլեւս երբեք իրավունք չեն ունենա պետական պաշտոններ զբաղեցել: Դա ոչ թե քրեական հետապնդում է, այլ բարոյական ինքնամաքրման հարց»:

Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննության սղագրությունը: Նա հարցաքննվել է երկու անգամ: 2008թ Սերժ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այս գործով նա հարցաքննվել է որպես վկա: Քննիչի հարցերը հիմնականում վերաբերել են 2008թ. փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանին, որը որակվել է ներքաղաքական գործընթացներում ԶՈՒ-ն օգտագործել եւ այդպես սահմանադրական կարգը տապալել. մեղադրանք, որ առաջադրվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եւ, ահա, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ինքն էլ լիներ ՀՀ պաշտպանության նախարար, ապա ինքն էլ այդկերպ կվարվեր. կստորագրեր նման հրաման` զորքը բերելով զորանոցային վիճակի:

«Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հաստատել է նաեւ, որ Արցախից բանակային ստորաբաժանումներ են բերվել, սակայն ասել է, թե Կառավարության շենքում Արցախի ՊԲ սպաների տեսել է մարտի 3-4-ին, իսկ մինչ այդ` մարտի 1-ի երեկոյան, կառավարության շենքի մոտ նկատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներին:

«Արդեն մարտի 3-ին կամ 4-ին կառավարության շենքում տեսել եմ Արցախի Հանրապետության ՊԲ ղեկավար սպաների եւ հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել եւ որեւէ մեկին որեւէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել»,- ասել է Սարգսյանը:

Սաբոտաժ անողը Աբովյանի համայնքապետն է

Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ Կոտայքի մարզում կա խոշոր համայնք, որի համայնքապետը սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի ուզում անել: Պետրոսյանը նշել էր, որ առաջիկայում կտա այդ համայնքապետի անունը՝ փաստերով:

ՀԺ-ի հետ հերթական զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փակագծեր է բացել՝ նշելով, թե որ համայնքի մասին էր խոսում:

Կառավարության ծրագրերը իրականացնելու համար սուբվենցիոն ծրագրերի կիրառման կարիք է լինում, որոնք ենթադրում են կառավարություն եւ ՏԻՄ համատեղ ֆինանսավորում: Այդտեղ գալիս է տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխըմբռնում ունենալու անհրաժեշտությունը:

Աբովյանում (քաղաքապետ՝ Վահագն Գեւորգյան) բյուջեի ֆոնդային մասում կան զգալի գումարներ եւ ինչպես բոլոր համայնքապետերին, առաջարկվում է ակտիվ մասնակցել սուբվենցիոն ծրագրերին: Առավելապես այս փուլում, երբ համայնքներում ենթակառուցվածքների, կրթօջախների, ինչպես նաեւ սոցիալական նշանակության այլ հաստատությունների համար կառավարությունը բավականին մեծ գումար է պետբյուջեով հատկացրել՝ 15 մլրդ դրամ:

Աբովյան համայնքը պետք է իր մասով ֆինանսական պարտավորությունները կատարի, բայց քաղաքապետից գրություն է ստացվում, որ 2019 թվականի քաղաքային բյուջեն չի բավականացնում համաֆինանսավորման համար:

«Դա այն դեպքում, երբ ֆոնդային բյուջեում մի քանի հարյուր միլիոն դրամի առկա միջոցներ կան: Բնականաբար մենք քաղաքապետից պաշտոնապես պարզաբանում ենք պահանջում, որպեսզի ասի, թե ինչո՞ւ է այդ ծրագրից հրաժարվում: Դա ես ավելի շատ հակված եմ վերագրելու քաղաքական իրավիճակով:

Եթե համայնքի իշխանությունը ինչ-որ առումով փոխըմբռնման վարք չի դրսեւորում, եթե չասենք սաբոտաժ ապա առնվազն գոնե այդ գործընթացների իր մասով պատրաստակամություն չի հայտնում եւ դա մեծապես վնասում է կառավարության քաղաքականությանը՝ տվյալ համայնքում: Այս դրվագից ելնելով՝ ես ինձ իրավունք եմ վերապահում սա որակել սաբոտաժ, քանի որ առաջիկայում՝ հունիսի 9-ին, Աբովյանում ունենք քաղաքապետի ընտրություններ: Կարծես թե քաղաքապետը դրանով որոշակի առումով սահմանափակում է կառավարության ծրագրերի իրականացումը, որպեսզի եղանակների տաքացման ժամանակ ինչ ծրագրեր իրականացնի՝ բացառապես քաղաքի բյուջեով իրականացնի եւ վերագրի իրեն եւ իր քաղաքական թիմին», -ասել է «Հայկական ժամանակ»-ի զրուցակիցը:

Ո՞ր քաղաքական ուժի շահերն է սպասարկում քաղաքապետը հարցին նա պատասխանել է. «Գաղտնիք չէ, որ քաղաքապետը ընտրվել է ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի գործուն աջակցությամբ՝ 4 տարի առաջ: Իր ամբողջ աշխատակազմը եւ նաեւ իր քաղաքական շրջապատը ներկայացնում են ԲՀԿ-ին եւ իր առաջնորդին: Դրա վառ ապացույցն է ավագանու անդամների ճնշող մեծամասնության կուսակցական պատկանելությունը՝ ԲՀԿ»:

Ո՞ր քաղաքական ուժի շահերն է սպասարկում քաղաքապետը հարցին նա պատասխանել է. «Գաղտնիք չէ, որ քաղաքապետը ընտրվել է ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի գործուն աջակցությամբ՝ 4 տարի առաջ: Իր ամբողջ աշխատակազմը եւ նաեւ իր քաղաքական շրջապատը ներկայացնում են ԲՀԿ-ին եւ իր առաջնորդին: Դրա վառ ապացույցն է ավագանու անդամների ճնշող մեծամասնության կուսակցական պատկանելությունը՝ ԲՀԿ»: